KIDSBLOG

ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏևՈՐԴ ՈՒՆԻ INSTAGRAM-ՈՒՄ

11. 10. 2018

25008557_173186693272624_8153653416095121408_n

Հայտնիների երեխաները մշտապես ուշադրության կենտրոնում են: Ծննդյան պահից հասարակությունն արդեն բավականին շատ բան գիտի նրանց մասին. ո՞ւմ պատվին են նրանք անվանակոչվել, ի՞նչ են սիրում, ի՞նչ հետաքրքրություններ ունեն: Ինսթագրամյան դարում այս ամենն ավելի հասանելի է: Հայտնի ծնողներ ունեցող երեխաները փոքրուց  ունեն իրենց էջերը, որտեղ իրենց հետևորդներին են ներկայացնում իրենց կյանքը:

Citrus.am-ը որոշել է ուսումնասիրել, թե ում երեխաներն են ավելի ակտիվ Instagram-ում, ովքեր ունեն ամենամեծ թվով հետևորդները և, առհասարակ, ինչով են զբաղվում նրանք:

Հետևորդների թվով առաջատար է փոքրիկ երգչուհի Նանուլը, ով «Ամարաս » պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի դուստրն է: Նանուլի հետևորդների թիվը անցնում է 55.000-ը: Նա շատ ակտիվ է Instagram-ում, կիսվում է իր աշխատանքներով, փորձերով, դասերով: Փոքրիկ երգչուհին նաև լուսանկարներ է հրապարակում առօրյա կյանքից: Նանուլը մայրիկի նման շատ է սիրում պարել:

nanul

1

Նանուլին հաջորդում է դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, ով ևս ակտիվ է համացանցում: Նա ունի 36. 000-ից ավել հետևորդ: Էլինան նաև վիդեոբլոգ է վարել՝ ներկայացնելով իր դպրոցը, ժամանցը։ Իր հարցազրույցներից մեկում Էլինան նշել է, որ երազում է դիզայներ դառնալու մասին: Նա, ի դեպ, արդեն անում է իր քայլերը այդ ոլորտում՝ ստեղծելով Elina Fashion-ի պատկերազարդումներով շապիկներ:

elina

2

Դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանի դուստրը՝ Յանա Գրիգորյանը շարունակում է ցանկը: Instagram-ում նրան հետևում է մոտ 30.000 հոգի: Յանան սիրելի ու ճանաչված է իր՝ արդեն ֆիրմային դարձած «Իմ սիրելի ՊԱՊԼԻՇԻԿՆԵՐ» արտահայտությամբ: Փոքրիկն աչքի է ընկնում դերասանական տաղանդով, նա արդեն հասցրել է հայրիկի հետ սերիալում նկարահանվել՝ մարմնավորելով հենց նրա դստեր կերպարը:

yana

3

Դերասաններ Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը ևս իր էջն ունի Instagram-ում:  է: Փոքրիկ հաղորդավարուհու էջում բազմաթիվ սելֆիներ կան, ինչից կարելի է ենթարդրել, որ նա դրանց սիրահարն է: Լիլիթն ունի շուրջ 6500 հետևորդ:

lilit

4

Շարքը եզրափակում է Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը: Նա ևս իր էջն ունի Instagram-ում, որն, ի դեպ, հասանելի է միայն նրա հետևորդներին: Արմանին հետևում է 6000-ից ավել մարդ:

465291

5