SHOW BISS

ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ Ո՞Վ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՄՏԵՐԻՄ (PHOTO)

11. 02. 2019

46931929_367658754020854_5402888703247374983_n

Շոուբիզնեսյան կուլիսները միշտ ավելի հետաքրքիր են մարդկանց, քան այն, թե ինչ է կատարվում բեմին ու տեսախցիկների առաջ:

Ո՞վ ո՞ւմ հետ է հանդիպում, ո՞վ ո՞ւմ է սիրում, ո՞վ ո՞ւմ տանել չի կարողանում. հարցեր, որ միշտ են ակտուալ:

Citrus.am-ը ներկայացնում է հայտնիների, ովքեր մտերիմ ընկերուհիներ են:

Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան: Նազենին ու Սոֆին, թերևս, ամենահայտնի մտերիմ ընկերուհիներն են: Թե’ Սոֆիի, թե’ Նազենիի ինսթագրամյան էջերում բազմաթիվ համատեղ լուսանկարներ կարելի է գտնել: Նրանք սիրում են միասին ժամանակ անցկացնել:  Բացի դա,Սոֆիին ու Նազենիին կապում են նաև գործնական հարաբերություններ.  Սոֆին «Համի ուժը » հաղորդման պրոդյուսերն է: Ի դեպ, վերջերս Նազենի Հովհաննիսյանը նաև նկահարանվել է Սոֆի Մխեյանի «Տեսիլք» տեսահոլովակում:

24253907_151939208773237_7739982107677556736_n

26188000_159491148006388_9185962433619951616_n

Լիլիթ Բաբասյան, Անահիտ Սիմոնյան: Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն ու երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը ևս շատ մտերիմ են: Բացի մտերիմ ընկերուհիներ լինելուց, նրանք նաև ընտանիքներով են շփվում: Հայկոյին և Ալեքսանդր Բաբասյանին ևս հաճախ կարելի է տեսնել նրանց լուսանկարներում: «Հրաշալի քառյակ». թերևս այսպես կարելի է կոչել նրանց:

43039382_250389668980570_7649869853305118117_n

36632307_223321298500729_1868774424069537792_n

Անուշիկ Ալավերդյան, Մարտա Կիրակոսյան: Հայտնի մտերիմ ընկերուհիներ են նաև երգչուհիներ Անուշիկ Ալավերդյանն ու Մարտա Կիրակոսյանը: Վերջերս կայացած Մարտա Կիրակոսյանի հարսանիքից առաջին լուսանկարներից մեկը հենց Անուշիկ Ալավերդյանն է հրապարակել` մակագրելով. « Best Day,Big Day, Best Friends, Wedding day ))) ♥️»:

46170442_713660672340305_3406456559157631080_n

45496000_272789493588327_3722022838253467677_n

Կարինա Դանելյան, Նելլի: Հեռուստահաղորդավարուհի Կարինա Դանելյանի որ երգչուհի Նելիի ընկերությունը տարիների պատմութուն ունի: Հայտնի շիկահերները մտերիմ են նաև ընտանիքներով: Նրանց ամուսինները ևս ընդհանուր հետաքրքրություններ ունեն. երկուսն էլ ֆուտբոլիստներ են:

51918201_2215106978759673_5811240117565652992_n

image

Մադոննա Հարությունյան, Դիանա Մալենկո: Ոճային ու միշտ նորաձև Դիանան ու Մադոննան մտերիմ լինելուց բացի, նաև միասին մասնակցում են մի շարք գովազդային նկարահանումների: Դրանց շրջանակներում, ի դեպ, Մադոննան հանդես է գալիս նաև որպես դիզայներ:

44849216_174756916814101_8715085389611703876_n

45266310_596121477492228_3230363368044081851_n