SHOW BISS

ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՂՋԻԿԸ ՈՒԺԵՂ Է, ՀԱՄԱՐՁԱԿ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂ և ԱՌԱՋ ՏԱՆՈՂ. ՍԻՐՈՒՇՈ (PHOTO)

07. 09. 2019

image

Սիրված երգչուհի Սիրուշոն հաճախ  է իր երկրպագուների հետ կիսվում նորություններով: Համերգային շրջագայությունների կադրերից բացի, երգչուհին նաև ներկայացնում է իր «Պռեգոմեշ ապրանքանիշի գործունեությունը »:

Եվ ահա, ինսթագրամյան իր էջում Սիրուշոն կիսվել է լուսանկարով, որում ներկայանում է հարսի շքեղ կերպարով:

Երգչուհին ընդգծել է` ուրախ է, հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ:

«Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ:

69370692_133981187864327_7509744866196473428_n(1)

Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ»,-հրապարակմանը կից գրել է Սիրուշոն:

Երգչուհին նաև նկատել է, որ հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող: