ՀԱՅՏՆԻ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Հղիությունը և ծննդաբերությունը կանանց օրգանիզմի համար ծանր փորձություն է, քանի որ այն հարմարվում է ապագա երեխայի պահանջներին, իսկ հետո ժամանակ է անհրաժեշտ նորից նախկին մարմնին վերադառնալու համար: Ծննդաբերությունից հետո ավելորդ քաշը խնդիր է նաև աստղային մայրերի համար, ոմանք մի քանի ամսում վերադարձնում են իրենց նախկին տեսքը, իսկ ոմանց էլ դա հաջողվում է տարիների ընթացքում:

Այս առումով ռեկորդակիր կարելի է համարել մոդել Հեյդի Քլամին, ով հաջողակ կին է և 4 երեխաների մայր: Վերձին երեխայի ծնունդից հետո մոդելը խոստացավ պոդիում վերադառնալ ընդամենը 1,5 ամսից: 5 շաբաթ անց նա հանրությանը ներկայացավ նույնիսկ լողազգեստով:

14(32)

Հիլարի Դաֆը և Ռիզ Ուիզերսպունը այնքան էլ բախտավոր չեն: 25-ամյա Հիլարին ծննդաբերությունից հետո բավականին մեծ քաշ հավաքեց, հիմա նա վազքի, աերոբիկայի և ֆիզիկական այլ վարժությունների միջոցով փորձում է նիհարել:

Ռիզ Ուիզերսպունը նույնպես դժվարություններ ունի մարմնի նախկին տեսքին վերադառնալու համար: Իհարկե, նա վարժություններ է կատարում մարմնի ձգման համար:

12(33)

16(30)

Հայտնի երգչուհի Անի Լորակը մայրանալուց հետո 16 կիլոգրամով գիրացավ: Սակայն 5 ամիս անց նա հանրությանը ներկայացավ գերազանց վիճակում: Նրա դեպքում մարզումները և դիետաները իրենց արդյունքը տվեցին:

2(52)

Հղիության ընթացում Միլա Յովովիչը ձեռք բերեց 30 կիլոգրամ ավելորդ քաշ, սակայն հետագայում նրան հաջողվեց ազատվել այդ քաշից:

10(43)

Մեգան Ֆոքսը հատուկ դիետաների չի հետևել, պարզապես ամեն օր հաճախել է մարզասրահ, որի արդյունքը գերազանց է:

9(42)

Բեյոնսեն գիրացավ 27 կիլոգրամով, նրան հաջողվեց ազատվել ավելորդ քաշից 9-10 ամիսների ընթացքում: Նա ասում է, որ չի վազել, միայն սահմանափակել է համեղ սննդի օգտագործումը և փոխարենը ընդունել է դիետիկ աղցաններ:

13(32)

43-ամյա Նիկոլ Քիդմանը երեխայի ծնունդից հետո շատ արագ վերականգնեց նախկին տեսքը: Դերասանուհին այդ ներդաշնակության գաղտնիքը համարում է յոգան:

6(48)

Ջեսիկա Ալբան ավելացրեց իր քաշը 15 կիլոգրամով, սակայն ֆիտնեսի և սննդային դիետաների շնորհիվ կարողացավ հասնել կատարյալ տեսքին:

20(31)

Հոլլի Բերրին իր նախկին քաշին վերադարձավ 2 ամսվա մարզումների և հատուկ սննդակարգի շնորհիվ:

5(47)

Ջենիֆեր Լոպեսը ազատվեց ավելորդ 22 կիլոգրամից վազքի, հեծանվավազքի և լողի շնորհիվ:

7(46)

Սառա Միշել Գելարը երկրորդ անգամ մայրանալուց հետո չի հետևում իր կառուցվածքին և ավելորդ կիլոգրամները թաքցնում է հագուստի մեջ:

15(31)

Քերի Ռասելը, Պենելոպե Քրուզը, Քեյթ Բլանշետը, Անջելինա Ջոլին, Ջեսիկա Ալբան, Բրիթնի Սթիրսը, Քրիստինա Ագիլերան և այլ աստղային մայրեր համոզված են, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելը միանգամայն հնարավոր է: Իհարկե, դրան կարելի է հասնել բարդ աշխատանքներից հետո, գլխավորը ամեն ինչում չափավոր լինելն է:

1(55)

3(51)

4(49)

8(46)

11(36)

17(31)

18(31)

19(30)

21(29)