SHOW BISS

ՀԱՅՏՆԻ Է ՏԻԵԶԵՐՔԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԱՂՋԿԱ ԱՆՈՒՆԸ. Ո՞Վ Է ՆԱ

17. 12. 2018

thumb

Բանգոկում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը: Մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը:

Գրեյը Love Yourself կազմակերպությունում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, ինչպես նաև կամավորական աշխատանքով՝  Young Focus կազմակերպությունում։

Վենեսուելայի ներկայացուցիչ Սթեֆանի Գուտերեսը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Նշենք, որ այս տարի մրցույթին երկու հայուհի էր մասնակցում՝ Հայաստանի ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանը և Վրաստանը ներկայացնող մոդել Լարիսա Պետրոսյանը: