SHOW BISS

ՀԱՅՏՆԻ Է ԻՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻ ՈՒ ՎԱՀԵ ԶԻՐՈՅԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ (VIDEO)

17. 10. 2019

41514215_2219127381634114_8608252143933633455_n1

Օրերս համացանցում քննարկվում էր դերասանուհի Իննա Խոջամիրյանի՝ Instagram-ում հրապարակած լուսանկարներից մեկը, որում նա Վահե Զիրոյանի հետ է:

Երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ինչն է  միավորել դերասաններին, ոմանք նաև սիրավեպ էին վերագրում նրանց:

Դերասանուհին, սակայն, փակագծերը չէր բացել` իր հարցազրույցներից մեկում նշելով միայն, որ հիմա պատասխաններ տալ չի կարող:

Իննան նշել էր, որ շուտով ամեն ինչ հանրային կդառնա:

image

Եվ ահա, ամեն ինչ իսկապես հանրային դարձավ:

Իննա Խոջամիրյանն ու Վահե Զիրոյանը նկարահանվում են «Երկուսով» հեռուստադրամայում, որը հոկտեմբերի 21-ից կարելի է դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Համացանցում արդեն հասանելի է հեռուստադրամային անոնսը, որից պարզ է դառնում, որ Իննան ու Վահեն մարմանավորում են սիրային զույգի: Լուսանկարն արված է հենց նկարահանումների ընթացքում: