SHOW BISS

ՀԱՅՏՆԻ Է ԱՍՏՂԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՍԱՆՐՎԱԾՔԸ. ՀԱՐՄԱՐ և ՈՃԱՅԻՆ

02. 10. 2018

bella-hadid-glass-hair

 

Մտածում եք աշնանը սանրվածքը փոխելու մասի՞ն, այց չգիտե՞ք, թե ինչ տարբերակ ընտրել: Առաջարկում ենք օրինակ վերցնել աստղերից և ուշադրություն դարձնել նոր թրենդին՝ մինչև ուսերը հասնող իդեալական ուղիղ վարսեր:

Բրիտանական Daily Mail  պարբերականը ներկայացրել է աստղային ոճաբան Քրիս Էպպլտոնի կարծիքը: Նա  թրենդային է համարում իդեալական հարթ վարսերը:

Այս թեման ոճաբանը բարձրացրել է այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանի երկրպագուների կողմից բազմաթիվ հարցեր է ստացել ռեալիթի շոուի աստղի նոր սանրվածքի մասին: Բացի դա, ոչ միայն Քիմն է ընտրել այս սեզոնի ոճային սանրվածքը: Այդ սանրվածքը փորձել են Հեյլի Բոլդուինը, Օլիվիա Կալպոն, Բելլա Հադիդը:fascinating-how-to-get-kim-kardashian-u-stick-straight-girl-hair-pics-for-black-ideas-and-natural-style

Ոճաբան Կեշ Լոուլեսսի խոսքով, այս սանրվածքն առաջին անգամ նորաձև է դարձել դեռևս 60-ականներին, բայց ավելի մեծ տարածում գտել է 90-ականներին, իսկ հիմա կրկին թրենդային է:

5b7c180049697

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանի քույրերի ոճաբան Էնդրյու Ֆիտցսիմոնսը պատմել է, թե ինչպես է ստաում վարսերի իդեալական հարթությունն ու փայլը: