ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԼՈՂԱՓՆՅԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ՆՐԱՆՔ

collage

 

Լողափնյա սեզոնն արդեն բացված է. արև, ծով, տաք ավազ և, իհարկե, արձակուրդներ: Ամառն այն եղանակն է, երբ առանց ջրի ու արևի տաք շողերի գրեթե անհնար է:

 

Citrus.am-ն ուսումնասիրել է հայ հայտնիների ինսթագրամյան էջերն ու լիցքավորվել լավ տրամադրությամբ: Ներկայացնում ենք աստղերի լողափնյա լուսանկարները և պատմում, թե որտեղ են նրանք հանգստանում: Ի դեպ, լուսանկարների մեծամասնությունը հայտնիները հրապարակել են կոնկրետ ոչ ամռան, այլ տարվա մյուս եղանակների ամիսերին: Ինչևէ, լիցքավորվեք ամառային տաք էներգիայով՝ հանգստի մեկնելուց առաջ:

 

 

Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն աապրիլ ամսին լուսանկարներ է հրապարակել Շարմ էլ Շեյխից՝ մակագրելով դրանք իրեն հատուկ ձեռագրով: Պարզվում է, դերասանուհին «հիվանդություն» ունի՝ անունը՝ Ծովասիրություն, դիագնոզը՝ Ծովասեր:

«Մարդու էներգիան անսպառ չէ, երբեմն այնքան ենք սպառվում, որ «պայթում ենք». անունը դրեք սթրեսս, նյարդ, դեպրեսիա, հոգեկան շեղում կամ ապաթիա… …կարևորը ինքդ քեզ չկորցնելն է… Ինձ համար միակ բուժումը Ծովն է) իմ հիվանդության անունը՝ Ծովասիրություն, դիագնոզը՝ Ծովասեր)  Իսկ դուք՞ ինչպես եք «բուժվում», երբ սկսվում է սեզոնը; ))»,-լուսանկարին կից գրել է նա:

29738271_136434947199296_5151870910013112320_n

Մեկ այլ լուսանկարին կից դերասանուհին մակագրել է. «Մարդ կարող է բաժանել կամ միացնել Աշխարհները… ես կանգնած եմ Երկնքի ու Երկրի միջև։ Ծովը… սոսնձում է Երկիրն ու Երկինքը։ Միացնում։ Ես Ամբողջի մեջ եմ։ Ամբողջական!  Մարդ պիտի միացնի, ամբողջացնի Աշխարհները, ոչ թե անջատի կամ բաժանի»։

30077601_175240436530613_1416771863975034880_n

Արփի Գաբրիելյան

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը լուսանկարներ է հրապարակել Մեքսիկայում գտնվող Պուերտո Վալարտա ծովափնյա քաղաքի լողափից: Արփին լուսանկարը բավակին հետաքրքիր է մակագրել. «Դու միակն ես, ով գիտի, թե ով ես դու»:

34172067_891634771024099_1092018919889174528_n

Իսկ մեկ այլ լուսանկարում նա մի քանի աղջիկների հետ է, որոնց թվում է նաև դերասանուհի Մարջան Ավետիսյանը.  «Մեքսիկան միշտ լավ գաղափար է»:

33353351_709143222810497_8982533970524635136_n

Մարջան Ավետիսյան

Ինչպես նշեցինք, նույն վայրում գեղեցիկ լուսանկար ունի նաև Մարջան Ավետիսյանը: Դերասանուհի էջում ծովափնյա այլ լուսանկարներ ևս կան:

34565796_1105522866273063_4920179045259280384_n

26303649_1957631277834159_8610648459059396608_n

26184873_876063069219574_6426467605460025344_n

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի էջում հունական շունչ է, նա  հանգստանում է  Հունաստանում:

32247461_225589304909087_5992292385164361728_n

32851842_216885225583738_2769547929260654592_n

Շպրոտ

«Ես զգում եմ, որ կորցրել եմ իմ հրեշտակային թևերը»,-իր լողափնյա լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհի Շպրոտը:

26871762_161501727831794_3536705508679352320_n

26868767_333107180520268_6171019774080843776_n