SHOW BISS

ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ Ո՞Վ Ո՞ՒՄ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ (VIDEO)

22. 02. 2019

20766950_140234289906896_7347914819766321152_n

Նրանց մասնակցությամբ յուրաքանչյուր միջոցառում ու տեսանյութ բազմաթիվ դիտումներ է հավաքում: Նրանք հայտնի են, սիրված ու հաջողակ:  Citrus.am-ը որոշել է վերհիշել, թե հայկական շոու բիզնեսի հայտնիներից ով ում տեսահոլովակում է նկարահանվել` ավելի օրիգինալ ու հիշվող դարձնելով այն:

Սիրուշո: Տարիներ առաջ մի խումբ տղաներ երգեցին «սիրուն աղջկա» մասին և տեսահոլովակ նկահարահեցին: Սիրուշոն այս կերպ դեռևս տարիներ առաջ սկիզբ դրեց այդ յուրահատուկ մշակույթին: «Թիվ 5» խմբի տղաները տեսահոլովակի ընթացքում հիացած դիտում են Սիրուշոյի տեսահոլովակներն ու լուսանկարները: Իսկ տեսահոլովակի վերջում տեղի է ունենում Սիրուշոյի ու նրանց հանդիպումը:

Մերի Մակարյան: Մերի Մակարյանը նկարահանվել է Մհերի «Amor» երգի տեսահոլովակում: Տեսահալովակը նկարահանվում է ԱՄՆ-ում: Մհերն ու Մերին վաղեմի ընկերներ են և պատահական չէ, որ հերոսուհի ընտրելիս երգչի ընտրությունը կանգ է առել Մերիի վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը Բահիրիր Յուլդաշևն է, որը նկարահանել է  նաև Մհերի «Հայաստան» տեսահոլովակը։

Մարինկա Խաչատրյան: Հայտնի դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նկարահանվել է Գևորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» երգիտեսահոլովակում: Ի դեպ, Մարինկան այս դեպքում հենց առաջին անգամ է ներկայացել տեսահոլովակի հերոսուհու դերում: Տեսահոլովակի  ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը, իսկ պարում է «Ամարաս» խումբը:

Եվա Զոհրաբյան: «Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի դերասանուհի Եվա Զոհարբյանը նկարահանվել է դերասան, երգիչ Գոշի «Երազս իրականացավ» երգի տեսահոլովակում:  Պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե դպրոց» սիթքոմի հերթական սերիայի ավարտին և ինչպես երգչի նախորդ տեսահոլովակը, այս անգամ էլ այն կապվել է սիթքոմի սյուժեի հետ: Ինչպես տեսահոլովակում, այնպես էլ սիթքոմում, Եվան մարմնավորում է Գոշի սիրելիի կերպարը: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են բնության գրկում՝ Դիլիջանում, Ծաղկաձորում և Հաղարծինում:

Հայտնիներ: Տարիների առաջ հայկական շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ նկարահանվեցին Արսեն Գրիգորյանի «Տես» տեսահոլովակում: Մինիմալիստական լուծումներով, օրիգինալ ու տարբերվող տեսահոլովակը մինչև օրս էլ սիրված է: