SHOW BISS

ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ Ո՞Վ Ո՞ՒՄ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ 2 (VIDEO)

01. 03. 2019

5c0fbd4d40d33

Նրանց մասնակցությամբ յուրաքանչյուր տեսանյութ բազմաթիվ դիտումներ է հավաքում: Նրանք հայտնի են, սիրված ու հաջողակ:  Citrus.amշարունակում է ներկայացնել, թե հայկական շոու բիզնեսի հայտնիներից ով ում տեսահոլովակում է նկարահանվել` ավելի օրիգինալ ու հիշվող դարձնելով այն:

Գրիշա Աղախանյան: Գրիշա Աղախանյանի մասին իր տեսահոլովակում երազեց, ապա վերջապես հանդիպեց Լիլուն: Տեսահոլովակն աչքի է ընկնում վառ տաղավարով ու հումորային լուծումներով:  Գրիշային իսկապես սազում է փեսացուի դերը:

Անդո/Ռաֆո: Լիդուշիկի հետ տարիներ առաջ փոքրերի աշխարհում հայտնվեցին Անդոն և Ռաֆոն: Այս եռյակը ինչ իրավիճակում ասես, որ չի հայտնվում միասին` դարձնելով տեսահոլովակը զվարճալի ու ուրախ: Անդոյի ու Ռաֆոյի դուետն իսկապես ստացված է, այս նախագիծն էլ բացառություն չէ:

Նազենի Հովհաննիսյան: Մեր հավքածուի ամենառոմանտիկ ու զգացմունքային աշխատանքը, թերևս, Սոֆի Մխեյանի «Տեսիլք » տեսահոլովակն է: Նազենի Հովհաննիսյանի զգացմունքային կերպարը օրիգինալ է դարձնում տեսահոլովակի ողջ ընթացքը: Սոֆին տեսահոլովակում հանդես է գալիս` որպես ռեժիսոր: Ստացված համագործացկություն է:

Լուիզա Ղամբարյան: Լուիզա Ղամբարյանը ևս հանդես է եկել որպես ռեժիսոր, բայց Արսեն Սաֆարյանի տեսահալովակում: Ողջ ընթացքում Արսենը երգում է Լուիզայի գեղեցկության մասին: Երգչի երկրպագուները շատ են հավանել աշխատանքը:

Հայտնիներ: Արմենիա tv-ի մի շարք հայտնի դեմքեր, ինչպես նաև սկանդալային Լիլի Մորտոն նկարահանվել են «Երեկոյան Ազոյան »  շոուի համար նախատեսված «50 տարի» երգի նոր տարբերակի տեսահոլովակում: Իհարկե, հայտնիների ներկայությունը չի կարող հետաքրքիր չդարձնել աշխատանքը: