ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ 6 ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ

collage

 

Citrus.am-ը ներկայացնում են հայկական շոու բիզնեսի ամենաոճային մայրիկներին և նրանց երեխաներին:

 

Լուսինե Թովմասյան

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ու նրա դուստրը՝ 3-ամյա Արիանան, կարծես ընկերուհիներ լինեն: Նրանք շատ ժամանակ են միասին անցկացնում: Դատելով մայրիկի էջից՝ փոքրիկը զբաղվում է մանրմնամարզությամբ և շատ է սիրում ֆոտոխցիկի առաջ դիրքեր ընդունել:  Մոդելի Instagram-յան էջում կարելի է գտնել նրանց համատեղ ոճային բազմաթիվ կերպարների լուսանկարներ:

31556811_246038129470896_2095210395609333760_n

30079659_192051434909182_1489358048228016128_n

33141045_635263833475128_1138588137883172864_n

 

Արմինկա

Արմինկան և որդին՝ 8-ամյա Ալեքսը, մեծ կապվածություն ունեն: Դա կարելի է նկատել միայն երգչուհու instagram-յան էջ այցելելով: Նրանք այժմ տեղափոխվել են ԱՄՆ: Ալեքսը հետաքրքիր դիմագծեր ու արտաքին տեսք ունի: Նա ու աստղային մայրիկը հաճախ են համատեղ ֆոտոշարքեր իրականացնում, որոնցում երկուսն էլ ոճային ու նորաձև տեսք ունեն:

26375974_308898982966465_1672615931857076224_n

17596415_1692583811034353_1935884172832800768_n

27580433_167698097189223_3449971637728837632_n

 

Սիրուշո

Սիրուշոն հայկական շոուբիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկն է: Նա այսօր, միանշանակ, ճաշակ է թելադրում: Բազմաթիվ երկրպագուներ մեծ ուշադրությամբ հետևում են  նրա ոչ միայն երաժշտական նորություններին, այլ նաև ոճային ու նորաձև համադրություններին: Սիրուշոն այն երգչուհիներից է, ովքեր չեն սիրում ուշադրության կենտրոնում պահել իրենց անձնական կյանքը: Բայց, այնուամենայնիվ, նրա էջում երբեմն կարելի է գտնել որդիների լուսանկարները ևս:

31729779_229941707608385_6448851583437373440_n

25022802_540071573027633_4416228731165605888_n

28153890_1650366561697830_5537785644387926016_n

 

Աննա Թովմասյան

Երիտասարդ ու ոճային մայրիկ է նաև Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը: Երգչուհու instagram-յան էջում վերեկալում արված բազմաթիվ լուսանկարներ կարելի է տեսնել, որոնցից մի քանիսում նա ամուսնու ու փոքրիկ դստեր հետ է: Աննան գերադասում է դեռևս չցուցադրել երեխային, մենք տեսնում ենք միայն նրա մանկասայլակը))

29093426_1244068505737448_1137870719430950912_n

28753446_161980044502743_1619049675266981888_n

28754610_992627134221917_8469326734892728320_n

 

Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյանն այժմ ակտիվ զբաղվում է իր «Anahit Simonyan Fashion» ատելյեի աշխատանքներով: Նրա էջում բազմաթիվ ոճային կերպարներ կարելի է գտնել: Ի դեպ, երգչուհին գրեթե միշտ հենց ինքն է գովազդում զգեստների նոր տեսականին: Նա այն երգչուհիներից է, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին և ոճին: Ոճային մայրիկի էջում կգտնեք նաև նրա որդու՝ Արմանի լուսանկարները:

14295477_1166704046734881_1003476698_n

24175292_1502533606482074_9054963478665625600_n

18581030_1295101273920667_1971632890739425280_n

 

Էմմի

Թեև Էմմին վերջերս ակտիվ գործունեություն չի ծավալում, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ շոուբիզնեսյան ոճային մայրիկներից մեկը: Երգչուհին հաճախ է հետևորդների հետ կիսվում իր ու որդիների լուսանկարներով: Ի դեպ, նրանք ևս մշտապես ոճային ու նորաձև տեսք ունեն:

21480326_682519578618458_7018392275843547136_n

29092903_587579738269194_5415466242813198336_n

27891087_619936815021023_1842792801096433664_n