ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ 5 ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ՀԱՅՐԻԿՆԵՐԸ

collage

 

Citrus.am-ը արդեն  ներկայացրել է հայկական շոու բիզնեսի ամենաոճային մայրիկներին և նրանց երեխաներին: Այժմ հերթը ոճային հայրիկներինն է, որոնց էջերում հաճախ կարելի է տեսնել իրենց  երեխաների հետ համատեղ լուսանկարներ:

 

Գոռ Հակոբյան

Գոռ Հակոբյանն ու նրա կինը հասակակիցներ են: Գոռը միանգամից է սիրահարվել կնոջը, այդ ժամանակ նա 17 տարեկան էր, կինը՝ 16: Դերասանն ամուսնացել է 23 տարեկան հասակում, այժմ նա 30 տարեկան ու երկու գեղեցիկ տղաների հայր: Մեծ տղայի անունը Վարդան է, փոքրինը՝ Ֆելիքս: Իր հարցազրույցներից մեկում Գոռ Հակոբյանը նշել է, որ ուզում են նաև աղջիկ ունենալ:

21041830_1870594126590591_5163896161311916032_n

26298514_2031428463770458_5914518365749116928_n

26866473_395373387589612_156265057850753024_n

Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը 3 դուստր ունի՝ Էվան, Յանան և Նարեն: Նրանք 3-ն էլ իսկական գեղեցկուհիներ են և, ինչպես երևում է դերասանի սոցալիական ցանցերի էջերից, շատ կապված են միմյանց հետ: Աստղային հայրիկի էջում բազմաթիվ վառ, գունավոր ու լուսավոր լուսանկարներ կարելի է գտնել, իսկ ահա փոքրիկների՝ մասնավորապես Յանայի տեսանյութերն արդեն խոսակցության այլ թեման են)) Նրա` «Իմ սիրելի ՊԱՊԼԻՇԻԿՆԵՐ» արտահայտությունը ծանոթ է նրա յուրաքանչյուր հետևորդի:

27579955_1785635381738936_8350915684837883904_n

24126536_1951957818460090_6681596183330160640_n

22794394_1150137075123857_4569703718131335168_n

Արմեն Պետրոսյան (Մենչ)

3 երեխաների հայր է նաև մեր հաջորդ ոճային հայրիկը՝ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ով առավել հայտնի է Մենչ անվամբ: Նրա ավագ դուստրը՝Էլինան, երազում է դիզայներ դառնալու մասին և արդեն սկսել է անել իր առաջին քայլերը՝ թողարկելով հագուստի իր հավաքածուն։ Նշենք, որ դերասանի կրտսեր երեխաները՝ Աշոտն ու Մարիան, երկվորյակներ են: Իր հարցազրույցներից մեկում Մենչն ասել, որ դեռ դպրոցական տարիներից երազել է` մեծանալ և երկվորյակներ ունենալ:

19228705_762251297286437_6905864454810894336_n

13092415_257205821298405_701223841_n

22582708_519978381690639_6718501922476654592_n

Հայկո

Հայկոյի կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, տեղ է գտել մեր ոճային մայրիկների շարքում: Ստացվում է, որ Արմանը մեծանում է ոճային ընտանիքում))  Արմանն անցած տարի առաջին դասարան է գնացել: Հայր ու որդի իրար շատ նման են: Տասը տարի ընդմիջումից հետո Հայկոն նախորդ տարի հանդես եկավ «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը կրող մենահամերգով, որտեղ առանձնակի դեր էր տրված Արմանին. ողջ համերգի ընթացքում, ըստ սցենարի, երգիչը զրուցում էր որդու հետ:

14063131_444097865714121_1704162159_n

33195935_178098669574466_5573835387962392576_n

13183327_1617089211947074_1043444599_n

Արամե

Թեև, Արամեի դստեր լուսանկարները դեռևս չկան երգչի սոցիալական ցանցերում, այնուամենայնիվ, նա ևս իր տեղն է զբաղեցնում ոճային հայրիկների շարքում: Նա ու կինը՝ Աննա Թովմասյանը, հրապարակում են դստեր լուսանկարները, բայց այնպես, որ նա չերևա. մենք տեսնում ենք փոքրիկի միայն մանկասայլակը: Հուսանք, Արամեն շուտով կհրապարակի Աննա Մարիայի լուսանկարները:

18889215_201648637024320_7828664510800986112_n

20766348_451793788540344_6669332333713162240_n

21041319_1906635972991494_8847163533431930880_n