SHOW BISS

ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ MAKEUP ARTIST-ՆԵՐԸ

21. 05. 2019

1

Makeup artist. մեր օրերի ամենապահանջված ու ակտուալ մասնագիտությունը, որն օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում:

Այսօր սոցիալական ցանցերում բավականին շատ են այնպիսի աղջիկները, ովքեր իրենց makeup artist են կոչում միայն այն բանի համար, որ կարողանում են դիմահարդարվել:  

Մեր այս հավաքածուհի հերոսուհիները, սակայն, մեծ ճանապարհ են անցնել՝ տարիների ընթացքում ապացուցելով իրենց պրոֆեսիոնալիզմը:

Ներկայացնում ենք Հայաստանի 5 ամենահայտնի makeup artist-ներին՝ ըստ Citrus.am-ի: Նրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր յուրահատուկ ձեռագրով:

Հրանուշ Եղոյան: Աստղային մի շարք դիմահարդարների հեղինակ Հրանուշ Եղոյանը բավականանին երկար տարիներ աշխատում է շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հրանուշի կատարած աշխատանքները նուրբ են, կանացի ու էլեգանտ:

2

Ագա Քանքանյան: Վաղուց նրա անունն արդեն դարձել է բրենդ: Ագան աշխատում է շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերի հետ:  Նա  սիրում է  վառ շեշտադրումներ և միշտ հետևում է makep-ի վերջին նորություններին:

aga

Աշխեն Կոստանդյան: Աստղային հաջորդ դիմահարդարը Աշխեն Կոստանդյանն է: Աշխենն, ի դեպ, առօրյայում նախընտրում է հանդես գալ գրեթե առանց դիմահարդարման: Աշխենի աշխատանքներն աչքի են ընկնում օրիգինալ լուծումներով:

3

Թինա Թևոսյան: Թինայի աշխատանքներում կարելի է գտնել և վառ դիմահարդարումներ, և բնական: Նուդային դիմահարդարումից մինչև ալ կարմիր շրթներկ ու օրիգինալ սլաքներ. դիմահարդարը սիրում է փորձարկումներ:

4

Նատալի Տոնոյան: Այս շարք ամենաերիտասարդ դիմահարդարը Նատալի Տոնոյանն է, ով, սակայն, արդեն հասցրել է մեծ հայտնիություն ձեռք բերել: Նատալին փորձում է ձևավորել իր յուրօրինակ ու չկրկնվող ձեռագիրը՝ չվախենանոլվ կոտրել կարծրատիպեր:

6