Համտեսեք, իսկ հետո՝ մոտիվացվեք

Joselina-da-silva

Երբեմն մենք՝ աղջիկներս, ավելի գեղեցիկ դառնալու ու լավ կազմվածք ձեռք բերելու համար դիմում ենք տարբեր միջոցների: Սակայն, իմ փորձից պետք է նշեմ, որ ոչ հաճախ է հաջողվում, քանի որ համեղ ուտել բոլորս էլ սիրում ենք: Ուտելու արդյունքում, իհարկե, աստիճանաբար ի հայտ է գալիս փոքրիկ փորիկ, որը՝ չհետևելու արդյունքում գնալով մեզ ավելի է անհանգստացնում: Ուտում ենք, իսկ հետո մտածում, որ լողազգեստ հագնելն արդեն իսկ անհնար է: Ի՞նչ միջոց կարող ենք ձեռնարկել այս դեպքում, որպեսզի օգտակարը համատեղենք հաճելիի հետ:

Իսկ ինչ կասեք եթե ուտենք այն ամենը ինչ ցանկանում ենք և հետո մոտիվացվե՞նք: Ասում են՝ այս միջոցի օգնությամբ կարող ենք հաղթահարել այն, ինչի մասին շատերս նույնիսկ երրազում ենք:

Մոտիվացիա՝

այս հասկացությունը հոգեբանության բնագավառում օգտագործվում է առնվազն երեք իմաստով. ա) անձի գործունեության ու վարքի բոլոր դրդապատճառների համակարգը, բ) տվյալ անձի կոնկրետ գործունեության դրդապատճառների խումբը, գ) դրդապատճառների խմբի ակտիվությունը, դինամիկան:

Այս ուսումնասիրությունը այդքան էլ կարևոր չէ: Մոտիվացիան ավելի շատ տարածում ունի որպես ներշնչանք: Այսինքն, տեսնում ես որևէ գեղեցիկ կազմվածքով աղջկա, ով օրինակ 10 օրում նիհարել է 8 կգ. և սկսում ես մոտիվացվել. նայում ես նրան, մտածում որ նա ունի ձիգ ոտքեր, չունի այն փորիկը, որը դու ձեռք ես բերել շոկոլադ կամ պաղպաղակ ուտելիս և մոտիվացվում(ներշնչել քեզ ու համուզել, որ դու էլ կարող ես այդպինին դառնալ):

Նշեմ, որ պետք չէ մոտիվացիան կատարել սովամահ լինելով. համտեսեք այն ինչ ձեզ դուր է գալիս, կլինի դա շոկոլադ, համբուրգեր կամ որևէ քաղցրավենիք: Պարզապես դրանից հետո կարող եք փոքր- ինչ մարզվել և արդյունքում կլինեք այնպիսին, ինչպիսին այս լուսանկարներում պատկերված աղջիկներն են:

 Մանե Հարությունյան