ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՒ 10 ՊԱՏՃԱՌ

imagesԱմռանը մարդիկ 3 անգամ ավելի են համբուրվում, քան տարվա մյուս եղանակներին: Մենք գտել ենք համբուրվելու 10 պատճառ, որոնց հետևելու դեպքում դուք կսկսեք ավել հաճախ համբուրվել:

1. Համբույր ռոմանտիկայի համար

Գերմանացի գիտնականները ապացուցել են, որ համբույրը դրական ազդեցություն է թողնում տրամադրության վրա: Գերմանացիներին արժե հավատալ:

2. Համբույր նիհարելու համար

Անմեղ համբույրը այրում է 5 կալորիա, իսկ կրքոտ համբույրը՝ մինչև 30 կալորիա: Այսպիսով թողեք հոգնեցնող դիետաները և համբուրվեք:

3. Համբույր իմունիտետի համար

Համբուրվելու ժամանակ մեր օրգանիզմում առաջանում են նեյրոպեպտիդներ, որոնք ոչնչացնում են ախտածին բակտերիաները և վիրուսները:

4. Համբույր ադրենալինի համար

Կրքոտ համբույրը ուղեղում առաջացնում է քիմիական ռեակցիա, որի արդյունքում բարելավվում է ֆիզիկական և մտավոր գործունեությունը:

5. Համբույր ցավը հաղթահարելու համար

Սիրելի մարդու հետ համբուրվելը կարող է 200 անգամ ավելի ուժեղ ցավազրկող հանդիսանալ, ուստի երբ գլխացավ ունեք դիմեք ձեր ամուսնուն:

6. Համբույր լռության համար

Տղամարդուն լռեցնելու լավագույն միջոցը համբույրն է, որի արդյունքում կարելի է խուսափել անիմաստ վեճերից:

7. Ընտանեկան համբույր

Ըստ վիճակագրության՝ զույգերի 40%-ը նախընտրում է ֆրանսիական համբույր

8. Համբույր հաճույքի համար

Կանանց 94%-ը մեծ հաճույք է ստանում համբուրվելուց:

9. Համբույր սրտի համար

Համբույրը հիանալի միջոց է մարզելու սիրտանոթային համակարգը, ուստի այն կօգնի հաղթահարել արյան շրջանառության հետ կապված հիվանդությունները:

10. Համբույր սթրեսը հաղթահարելու համար

Ամերիկացի հոգեբան Էրիկ Բերնը պնդում է, որ համբույրը հրաշալի միջոց է հաղթահարելու սթրեսը և ընկճախտը: