ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ՌԻՀԱՆՆԱՅԻ ՆՄԱՆԱԿԻՆ (PHOTO)

20180607-renee-post

 

Հայտնի մարդու հետ նմանությունը մեծ կարևորություն կարող է ունենալ, և 23-ամյա մոդել Ռենե Կունջուրը՝ Հնդկաստանից, բոլորից լավ գիտի այդ մասին: Աղջկա կյանքը փոխվել է, երբ հանկարծ նկատել են նրա ու երգչուհի Ռիհաննայի նմանությունը, իսկ Ռենեն համաձայնվել է կրկնել աստղի կերպարը ֆոտոսեսիայի շրջանակներում: Համոզվելով ընկերոջ դիտարկումների ճշմարտացիության մեջ՝ աղջիկը օգտագործել է այդ նմանությունը կարծրատիպերի և խտրականութան դեմ պայքարւ հարցում:

20180607-renee-9

 

Կունջուրի խոսքով՝ Հնդկաստանում թուխ մաշկ ունեցող մոդելների համար դժվար է աշխատանք գտնել, քանի որ գեղեցկության իդեալ է համարվում բաց գույնի մաշկը: Սակայն աշխարհահռչակ աստղի հետ նմանությունը ամեն ինչ փոխել է: «Լուսանկարիչներն ասում էին իրենց հաճախորդներին, որ ես նման եմ Ռիհաննային: Այդպես ավելի հարմար էր նրանց համոզել: Ոչ ոք չէր կարող հերքել, որ Ռիհաննան հիասքանչ է… Ռիհաննան արդեն ապացուցել է մարդյանց, որ սեքսուալ ու գեղեցիկ է, և Արևմուտքի խելքը գնում է նրա համար: Եթե ես նման եմ Ռիհաննային, ինչպե՞ս կարող եմ գրավիչ չլինել: Ահա, թե ինչպես է աշխատում մեր միտքը: Ես չգիտեմ, թե որտեղ կլինեի առանց Ռիհաննայի»,-ասում է Ռենեն:

20180607-renee-8

Ամենից շատ աղջիկն ուրախ է այն բանի համար, որ իր նմանությունը արևմտյան աստղի հետ օգնում է ընդլայնել գեղեցկության ընկալումը հնդկական հասարակության շրջանում:

20180607-renee-6

 

«Քչերն են պատրաստ կանոններ խախտել: Մարդկանց մեծամասնությունը գեղեցիկ է համարում միայն բաց գույնի մաշկը: Ժամանակ կպահանջվի նորմերը վերանայելու համար, բայց ես երջանիկ եմ, որ մասնակցում եմ փոփոխություններին»,-հավելել է Կունջուրը: