FASHION

ՀԱԳՈՒՍՏԻ 5 ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՔ ՁԵԶ ԲԱՐԵԿԱԶՄ ՏԵՍՔ ԿՀԱՂՈՐԴԵՆ

19. 07. 2018

collage

 

Հագուստի ընտրությունը կարող է ձեր կերպարը շքեղ դարձնել, եթե իմանաք մի քանի գաղտնիքների մասին: Հարկավոր է ունենալ հստակ ընդգծված ոճ և իմանալ վիզուալ խաբկանքի հնարքների մասին: Ահա 5 օրինակ:

 

Կրեք միատոն հագուստ: Այսպես կազմվածքն ավելի է ընդգծվում և դուք ավելի բարձրահասակ եք երևում: Այս հնարքն աշխատում է յուրաքանչյուր գույնի հարցում, բայց, այնուամենյանիվ, լավագույն ընտրությունը սևն է, քանի որ այն միաժամանակ ազդում և՛ հասակի, և՛ քաշի վրա:

1

Կրեք բարձր գոտկատեղով հագուստ: Սա բարձրահասակ երևալու ամենահեշտ տարբերակներից մեկն է:

2

Կրեք ձեր մաշկի գույնին համապատասխան սուր քիթ ունեցող կոշիկ: Բեժ գույնի սուր քիթ ունեցող  կոշիկները վիզուալ երկարացնում են ոտքերը:

3

Ընտրեք փոքր պայուսակներ: Մեծ պայուսակը կերպարն ավելի ծանր է դարձնում: Իսկ ահա փոքր պայուսակով ավելի նուրբ տեսք կարելի է ստանալ:

5

Կրեք կարճ վերարկու կամ բաճկոն: Եվս մեկ տեսողական խաբկանք: Ինչպես բարձր գոտկատեղ ունեցող տաբատները, այնպես էլ կարճ վերնահագուստը կազմվածքը ձգում է:

4