FASHION

ՀԱԳՈՒՍՏԻ 5 ԳՈՒՅՆ, ՈՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՍևԱՀԵՐՆԵՐԻՆ

03. 11. 2018

eb81958ccd122b5f041df2b3dac966e1

Հագուստ ընտրելիս` տարիքն ու վարսերի գույնը հաշվի չառնելը աններելի սխալ է, որը կարող է փչացնել ողջ կերպարը:Այս 5 նորաձև գույները հիանալի կհամապատասխանեն քեզ, եթե սևահեր ես:

Վառ վարդագույն:  «Think pink!». հայտնի արտահայտությունը, որ ասել է ոչ պակաս հայտնի դերասանուհի (ինչպես նաև սևահեր) Օդրի Հեփբերնը, կարող է դառնալ բոլոր նորաձև սևահերիների նշանաբանը: Վառ վարդագույնը հիանալի կհամապատասխանի ոչ միայն կոկտեյլային զգեստներին, այլ նաև պաշտոնական հանդիպումներին: Միայն թե հիշեք, որ պետք է ընտրել մաքսիմալ լակոնիկ գործվածք ու ձևածք:

0c461fe11cfafb6adec123a0aaed2060

Կարմիր: Դասական կարմիր գույն + մուգ գույնի վարսեր. եթե ծրագրում ես գրավել որևէ մեկի ուշադրությունը, ապա սա քո կերպարի իդեալական բաղադրատոմսն է: Իսկ երեկոյան կերպարների համար, իհարկե, կարելի է ընտրել կարմիր շրթներկի քո երանգը:

d60dac50a3d8bb7aebdd8f305c67ee92

Պաստելային դեղին: Դեղինի պաստելային երանգները հիանալի տարբերակ են ոչ միայն ամառային կերպարի համար, այլ նաև կոկտեյլային զգեստների: Իսկ կերպարը կարող է լրացնել կարմիր շրթներկը:

c59cfc1c33e537f433ec91f85f3c1956

Սպիտակ: Սպիտակ գույնն առավել գեղեղիկ տեսք ունի թուխ մաշկի հետ համադրությամբ: Իսկ եթե դու սպիտակամաշկ ես, ապա կարող ես կերպարդ վառ դարձնել դիմահարդարման միջոցով:

m

Արտահայտիչ մուգ կապույտ  (navy blue): Խորը և ազնվական navy blue գույնը ոչ մի սևահերի առանց ուշադրության չի թողնի: Համարձակ ընտրիր այս երանգի total look կամ մուգ կապույտ մի քանի իր լրացրու սև գույնով: Շատ էլեգանտ կստացվի:

llll