FASHION

ՀԱԳՈՒՍՏԻ ԱՅՍ ԱՇՆԱՆ 10 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ԳՈՒՅՆԵՐԸ (PHOTO)

10. 09. 2019

image

Հագուստի ինչ գույներ են նորաձև այս աշուն:

Հեծանվային կարմիր: Զուսպ ու էլեգանտ երանգների սիրահարների համար այս աշուն ակտուալ է Biking Red յուրահատուկ գույնը: Բաց ենթատոնով խորը բորդոն հարուստ տեսք ունի, այն համադրվում է չեզոք երանգների հետ:

մեկ

Էդեմ: Դիզայներները նոր սեզոնի համար առանձնացրել են մուգ կանաչը: Հեքիաթային զմրուխտը գրավում է իր խորությամբ ու գեղեցիկ համադրվում աշնանային գույների ու սևի հետ:

երկու

Կապույտ: Էլեգանտ մուգ կապույտը վստահության նշան է: Երեկոյան երկնքի դասական երանգը գեղեցիկ տեսք ունի նեղ տաբատների ու երեկոյան զգեստների դեպքում:

երեք

Պալոմա: Պարզ ու էլեգանտ բաց մոխրագույնը աշնանային զգեստապահարանի բաղկացուցիչ մասն է: Դրանով հեշտ է փորձարկումներ անել` ընտրելով այն որպես հիմնական դետալ ու լրացնելով երկրորդական աքսեսուարներով: Պալոմայի հետ համադրվում են սպիտակը, սևը, կաթնայի շագանակագույնը, մուգ մոխրագույնը:

չորս

Մուգ չեդար: Այս արտահայտիչ երանգը դեղինի ու նարնջագույնի խառնուրդ է: Համարձակ, հարուստ ու խորը այս երանգը կարելի է համադրել այլ վառ երանգների հետ:

հինգ

Մրգային: Fruit Dove յուրահատուկ թռչունը աշուն-ձմեռ հիմնական գույներից է: Մեզ սպասվում է ուրախ ու վառ ձմեռ:

վեց

BLUESTONE: Մոխրագույն  ու երկանգույն երանգը խորհրդանշում է հանգիստ համարձակություն: Սառը ու չեզոք այս երանգն իսկապես հանգստություն ու վատսհություն է ներշնչում: Այն հիանալի տարեբակ է  գործնական ոճ ստանալու համար:

յոթ

ROCKY ROAD: Սարերի ու հողի այս երանգը համադրվում է գրեթե յուրաքանչյուր գույնի հետ:

ութ

CREME DE PÊCHE: Դեղձի այս նուրբ երանգը պետք է կրել` մանրամասն հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ: Այն հակացուցված է բաց գույնի մաշկ ունեցող աղջիկներին:

ինչը

Չիլի պղպեղ: Այս աշուն չի կարելի առանց վառ կարմիր գույնի: Կարմիրն ամեն տարի շարունակում է աշնանային ամենագլխավոր գույներից մեկը մնալ: Այն ոչ միայն էֆեկտիվ տեսք ունի, այլ նաև ինքնավստահություն կհաղորդի քեզ:

տասը