ՀԱԳՆՎԻՐ ԱՍՏՂԻ ՊԵՍ

astghik

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը դեռ տարիներ առաջ, երբ նոր էր մուտք գործել ասպարեզ, միանգամից տարբերվեց թե´ իր երգացանկով, թե´ ոճային արտաքինով: Այսօր, Աստղիկը չի զիջում իր դիրքերը և շարունակում է լինել հայաստանյան հայտիների ամենաոճայիններից մեկը:

Իհարկե, ցուրտ եղանակին յուարքանչյուրս էլ ուզում ենք փաթաթվել տաք վերմակի մեջ և հենց այդպես դուրս գալ տնից:) Բայց հավատա, տպավորություն գործելու համար, դա լավագույն տարբերակը չէ:)

Աստղիկի այս look-ում ամեն ինչ պարզ է, «տաք» և միևնույն ժամանակ ոճային ու նորաձև:

Գործվածքով զգեստը ոչ միայն հարմարավետ է, այլև` կանացի: Այս զգեստը կարող ես համադրել թե´ կաշվե բաճկոնի  թե´ ցանկացած այլ վերնազգեստի հետ: Հաստ կրունկով, մի փոքր «կոպիտ» կոշիկները այս տարի նորաձև են ինչպես երբեք: Դրանք հարմարավետ են, միևնույն ժամանակ, սլացիկություն են հաղորդում արտաքին տեսքիդ:

Այս look-ին յուրահատկություն են համադրում ձմեռային տաք շարֆը, գլխարկն ու հասարակ գուլպաները: Համաձայնիր, որ դրանք բացի քեզ տաքացնելուց նաև որոշակի ոճ են հաղորդում կերպարիդ: Այս ամենի հետ կարող ես համադրել սիրածդ ապարանջանները ու քո փոքրիկ, ամենօրյա պայուսակը:

Այսպիսի look-ով կարող ես գնալ թե´ դասի, թե´ զբոսնելու, թե´ ժամադրության: Վստահ եղիր, համապատասխան տպավորություն հաստատ կստեղծես:)

Հաջողություն եմ մաղթում:)

By Tina