SHOW BISS

ԿՈՒԶԵԻ ՀԱՍԿԱՆԱԼ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ. ԼԻԼԻԹ ԲԱԲԱՍՅԱՆ`«18+»

09. 02. 2019

29096166_1003724646469943_788070410838081536_n

Citrus.am-ը շարունակում է  իր նոր՝ «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ իրականության ամենահամարձակ ու վառ հայտնի կանանց: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին: Այս անգամ մեր «18+» հարցերին է պատասխանել դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, ով միշտ աչքի է ընկնում իր անկեղծությամբ:

1.Լիլիթ, երբ ասում են «18+», ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-Ինչպես ասեմ… ավելի ինտիմ կյանքի, ինտիմ կադրերի մասին: Ինչու են ֆիլմերում գրում 18+…

2.3 կարևոր բան, որ Ձեր ամուսինը` Ալեքսանդրը, գիտի Ձեր մասին:

-Ես նյարդային եմ շատ, կարելի է իմ խղճի վրա խաղալ և երևի թե այն, որ շատ բարի լինելուց կարող եմ դառնալ շատ անխիղճ:

3.Ամենակարևոր դասը, որ սովորել եք Ձեր կյանքի ընթացքում:

Բարություն անելով` մի սպասիր այն ի պատասխան:

lilit2

4.Ի՞նչ երբեք պետք չէ թույլ տալ տղամարդուն:

-Մտածել այն մասին, որ դու ոչ մի տեղ չես գնա:

5.Երբեք չեք հավատա, որ Ալեքսանդրը կարող է…

Չեմ հավատա, որ կարող է դավաճանել մտերիմն երին:

6.Հանուն ինչի՞ երբեք չեք դադարի պայքարել:

Հանուն բարության, հանուն արդարաության:

lilit11

7.Երբ նոր էի սկսում գործունեությունս, երբեք չէի մտածի, որ…

-Չէի  մտածում, որ որևէ փառք կլինի:

8.Ամենաառաջին բանը, որ ասում եք Ձեզ դիմած կանանց, ովքեր ուզում են նիհարել:

-Հավատալ ինքդ քեզ` չդադարելով:

9.Կուզեիք կարողանալ կարդալ Ալեքսանդրի մտքերը, թե՞ հասկանալ արարքները:

-Հասկանալ նրա արարքները: Ես, այսպես թե այնպես, կարդում եմ մտքեր:

lilit5

10.Ամենակարևոր բանը, որ ձեր ընտանիքն ամուր է պահում:

-Հավատը:

11.Ձեր հարաբերություններն ու ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է, Դուք չեք ամաչում խոսել ձեր խնդիրների մասին: Հետաքրքիր է, երբևէ չեք զղջացել այդքան անկեղծ լինելու համար: Եվ հիմա ինչ փուլ է ձեզ մոտ:

-Չէ երբեք չեմ զղջացել, որովհետև ես ատում եմ խաղալ և ինձ համար ավելի կարևոր է լինել իրական և ասել այն, ինչ կա: Անկեղծ ասած, չեմ կարող ասել` այսպիսի կամ այնպիսի փուլ է: Երևի ավելի շատ արժեքների վերաիմաստավորման:

12.Ի՞նչ կուզեք սովորեցնել աշխարհի բոլոր տղամարդկանց /խորհուրդ, հուշում, սրտի խոսք/:

-Ինձ համար հիմա առհասարակ շատ քիչ տղամարդիկ կան: Կինը կարող է որևէ բան ասել ու չանել, բայց եթե տղամարդը որևէ բան ասում է, օրինակ, ես կօգնեմ քեզ անել այս կամ այն բանը, ապա իր խոսքը պետք է մինչև վերջ պահի:

lilit7

13.Ամենակարևոր բանը, որ կուզեիք սովորեցնել աշխարհի բոլոր կանանց…

-Փողոց դուրս գալով` ես նկատում եմ, որ կանայք միշտ առանց ժպիտի են քայլում: Օրինակ, եթե ես անտրամադիր եմ լինում, փակվում եմ ինքս իմ մեջ, բայց միշտ ավելի շատ եմ ժպտում, պոզիտիվ էմոցիաներ եմ տալիս, նեգատիվ չեմ տալիս: Կուզեի, որ բոլորն ավելի շատ պոզիտիվ տային, քան նեգատիվ:

lilit 1

14.Ինչի՞ համար եք Ալեքսանդրի հետ առավել հաճախ վիճում:

-Ավելի շատ երեխայի համար: Չգիտես ինչու, նա կարծում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող պահել երեխային:

15.Լիլիթ, երբ հետ եք նայում, ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ կյանքում:

-Որ ծնողներս մեծացրել են, ամեն ինչ արել,  որ իմ մեջ ավելի շատ բարություն լինի, ոչ թե չարություն:

16.Երբ նայում եք հայելուն, ինչի՞ մասին եք ամենառաջինը մտածում:

Մտածում եմ, թե ինչու են իմ աչքերը տխուր:

lilit12

17.Եվ ի՞նչ պատասխան է գալիս: Ինչո՞ւ են տխուր Ձեր աչքերը:

– Դա մեկ բառով չես ասի…Ես չեմ հասկանում մարդկանց ու վերջ…Ես չեմ ասում, որ մեղքեր չունեմ, բայց գոնե ես կարող եմ ինձ մարդ կոչել: Ես չեմ հասկանում, երբ օրեցօր օգնության ձեռք ես մեկնում, իսկ նրանք դա ընդունում են այնպես, կարծես այդպես էլ պետք է լինի կամ սկսում են ձեռքդ կծել: Ես չեմ սպասում, որ ինձ ի պատասխան որևէ բան պետք է անեն: Ես սպասում եմ, որ կսկսեն ձեռքս կծել:

lilit4

18.Մաշա Մատվեևան ուղղել է Ձեզ հետևյալ հարցը. Ի՞նչն է ամենից շատ կյանքում օգնել քեզ դառնալ այնպիսին, ինչպիսին կաս:

-Ես շատ եմ հավատում Աստծուն:  Շատ ուժեղ: Երևի թե, կարելի է ասել, որ Աստծո օգնությունը:

18+. Ձեր հարցը՝ մեր հաջորդ հյուրին:

-Անո՞ւմ եք որևէ բան` հանուն արդարաության: