ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ , ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԱՐԺԵ ԳՈՒՄԱՐ ՎԱՏՆԵԼ

relax01 Գեղեցիկ փաթեթավորում և խոստումնալից գովազդ.  շնորհիվ այս գործոնների՝ կանայք այնքան հաճախ են գնում կոսմետիկ միջոցներ, որոնք երբեմն  նրանց խիստ հիասթափեցնում են: Ցավոք,  օգտագործումից հետո ոչ բոլոր միջոցներն են արդյունավետ ազդեցություն թողնում: Ծանոթացեք այն կոսմետիկ միջոցների հետ, որոնք չարժե գնել և գումար վատնել դրանց վրա: Ինչու՞ գումար ծախսել ավելորդ կոսմետիկայի վրա, եթե կարելի է օգտագործել փորձված միջոցները:

  1. Ճյուղավորված վարսեր: Սա շատ տհաճ երևույթ է, սակայն հաճելի չէ նաև այն գիտակցումը, որ դրանից ազատվելու միակ միջոցը կտրվածքն է: Ոչ մի քսուք կամ յուղ ի զորու չէ վերացնել այս խնդիրը:
  2. Ցելյուլիտը կարելի է հաղթահարել կանոնավոր սպորտով զբաղվելով և ճիշտ սնվելով: Հակացելյուլիտային քսուքը միֆ է, քանի որ այն միայն փափկեցնում է մաշկը:
  3. Լոգանքից հետո օգտագործվող տոնիկը այնքան էլ արդյունավետ չէ: Մարմնի մաշկի հավասարակշռությունը վերականգնում են ցերեկային քսուքները, իսկ տոնիկները շատ դեպքերում անիմաստ են:
  4. Լոգանքի գելը չորացնում է մաշկը և խախտում դրա պաշտպանիչ շերտը: Փոխարենը կարող եք օգտագործել խոնավեցնող օճառներ, որոնք ավելի էժան և քիչ վնասակար:
  5. Ի՞նչ տարբերություն կա ձեռքի կրեմի, ոտքերի համար նախատեսված կրեմի և մարմնի լոսյոնի միջև: Իհարկե, ոչ մի: Մաշկի խնամքի միջոցը կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով:
  6. Սկրաբը ավելի լավ է պատրաստել տնային պայմաններում բնական միջոցներով: Հրաշալի միջոց է սուրճի սկրաբը: Մեղրը, աղը և ձիթապտղի ձեթը հիանալի բաղադրիչներ են մաքրող սկրաբի համար:
  7. Շուրթերի բալզամը հաճախ պարունակում է մի փոքր ալկոհոլ, որպեսզի ձեր շրթունքները չորանան և դուք կրկին բալզամ օգտագործեք: Օգտագործեք մեղր, ձիթապտղի ձեթ, կոկոսի յուղ, որոնց շնորհիվ շրթունքները կդառնան փափուկ և մետաքսանման:
  8. Մազերի թեփի դեմ շամպունը արդյունավետ է այնքան ժամանակ, քանի դեռ դուք այն օգտագործում եք: Թեփը միայն կոսմետիկ խնդիր չէ, այն նաև հիվանդություն է, որը պետք է բուժել: Շամպունը միայն ժամանակավորապես է թեթևացնում խնդիրը: Եթե այդ խնդիրը ունեք, ապա ավելի լավ է դիմել բժշկի: