ԿՈՆՅԱԿՈՎ ԵՎ ԴԱՐՉԻՆՈՎ ԹԵՅ

1390644464_chay-s-konyakom

Հարկավոր է

թեյ 1.5 թեյի գդալ

 ջուր 1 լիտր

 խնձորի հյութ 300 մլ

 խաղողի հյութ 300 մլ

 շաքարավազ 200 գրամ

 կոնյակ 100 մլ

 դարչին

 մեխակ 3 հատ

Պատրաստման եղանակը

Եփել թեյ և թողնել թրմվի: Էմալապատ կաթսայի մեջ լցնել խաղողի և խնձորի հյութերը, ավելացնել շաքարավազը, մեխակն ու դարչինը: Ավելացնել թեյը: Կափարիչով ծածկել և մարմանդ կրակի վրա թողնել մոտ կես ժամ: Ավելացնել կոնյակը: Թեյով գլինտվեյնը մատուցում են տաք վիճակում: