WOMAN

ԿՈԿՈ ՇԱՆԵԼԻ ԿՅԱՆՔԻ 5 ԴԱՍ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ

27. 06. 2018

1 (1)

 

Գաբրիել Շանելը հանեց կանանց հագից կորսետները, բարձրացրեց սև գույնի նշանակությունն ու հեղափոխական օծանելիք ստեղծեց: Այս լեգենդար կնոջ շարմը կայանում էր նրա գեղեցկության, խելքի և բացառիկ բնավորության մեջ, որում ազատության հանդեպ սերը միահյուսված էր  մենակության հանդեպ ձգտմանը: Նրան պաշտում ու ատում էին միաժամանակ, քանի որ իր մի պարզ արտահայտությամբ նա կարող էր սպանել:

 

Իր կյանքում նա միշտ ղեկավարվել է սկզբունքներով, որոնք օգնում էին նրան պահպանել հատուկ, անկրկնելի ոճը: Շանելին  համարձակորեն կարելի է համարել ժամանակակից գործնական կնոջ նախատիպ:

 

Ներկայացնում ենք կյանքի 5 դաս՝ Կոկո Շանելից:

 

«Հաջողության հաճախ հասնում են նրանք, ովքեր չեն կասկածում ձախողման հնարավորության մասին»:

Ինքնավստահությունը հաջողության գրավականն է: Ոչ ոք չի նկատի քեզ, քանի դեռ ինքդ չհավատաս ու չսիրես քեզ: Օրինակ, Կոկոն չէր պատրաստում: Ոչ թե որովհետև չէր կարողանում կամ ծուլանում էր, այլ պարզապես թողել էր խոհանոցը նրանց համար, ովքեր պաշտում են այն, իսկ ինքը իր էներգիան ուղղել էր սեփական բրենդի զարգացմանը:

2

«Ինձ տհաճ է տեսնել ուտելիքի այն քանակը, որ ուտում են ֆրանսիացիները»:

Կոկոն պաշտում էր շամպայն, տաք շոկոլադ, պանիր և կրեկեր: Ամեն օր նա փորձում էր ուտել ձկնկիթ և խմել կարմիր գինի, որպեսզի երիտասարդ ու գեղեցիկ մնա: Այսպիսինն էր նրա մոտեցումը ծերության դեմ: Բայց նա երբեք չէր ուտում մեծ չափաբաժիններով և քննադատում էր գեր կանանց:

3

«Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ»:

Մինչ Կոկո Շանելը սևը համարվում էր սգո գույն, բայց նրա հորինած ձևը, օգտագործած գործվածքները, ծնկից մի փոքր ներքև երկարությունը, ինչպես նաև այն փաստը, որ նման զգեստը սլացիկ է դարձնում յուրաքանչյուր կազմվածք, ընդմիշտ դարձրին նորաձև՝ անկախ ժամանակաշրջանից և նորաձևության միտումներից:

4

«Ես չեմ սիրում այն ուտելիքը, որը հիշեցնում է իր մասին ուտելուց հետո»:

Հանդիսավոր ճաշկերույթների ժամանակ Կոկոն հաճախ էր փորձում տարատեսակ դելիկատեսներ, բայց միշտ ձգտում էր հասարակ ուտելիքների: Իր խոհարարներին նա չէր տանջում կամակորություններով, այլ պահանջում, որ ճաշի համար պատրաստեն տապակած կարտոֆիլ կամ շագանակի խյուս: Նա նաև արգելում էր ուտեստների մեջ սոխ օգտագործել. «Ես չեմ սիրում այն ուտելիքը, որը հիշեցնում է իր մասին ուտելուց հետո»: Նրա կողքին ճաշկերույթների ժամանակ նստած մարդիկ պատմում են, որ նա տանել չէր կարողանում կծու ուտելիքի հոտը:  

5

«Կինը, ով օծանելիք չի օգտագործում, ապագա չունի»:

Կոկո Շանելի այս հայտնի արտահայտությունը շատ խոսուն է: Այս կինը նաև խելքահան էր անում շատ տղամարդկանց ու խորհուրդ տալիս կանանց.  «Որտե՞ղ պետք է ցանել օծանելիքը: Այնտեղ, ուր ուզում եք, որ ձեզ համբուրեն»: Կոկոն իր մոտ աշխատող քիմիկոսի օգնությամբ բեկում արեց օծանելիքի աշխարհում՝ ստեղծելով մնայուն բույր՝ ալդեհիդների հիմքի վրա:  Այն կրում է Chanel No.5. անունը:

Coco Chanel

Կոկո Շանելը սեփական ձեռքերով է ստեղծել իր լեգենդը՝ ավելացնելով փաստեր ու շփոթեցնելով կենսագիրներին: Գաբրիելն իր կյանքի 10 տարիներին դեն է նետել՝ ինչպես անպիտան թափոն՝ մի կաթիլ անգամ չզջալով դրա համար: Իր ճակատագրով նա ապացուցել է՝ ապագան չի բխում անցյալից, ցանկացած պահ կարելի է նորից սկսել սեփական կարիերան:

7

 

Նյութը հրապարակման պատրաստեց  Citrus.am-ը: