WOMAN

ԿՆՈՋ 5 ՀԱՏԿԱՆԻՇ, ՈՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՏՂԱՄԱՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԵՌԱՆԱ ՆՐԱՆԻՑ

19. 06. 2018

f0c68708f6beb4160644045c5d2f442e

 

Կանայք սիրո հարցում անմնացորդ են տրվում՝ հաճախ նաև վախենալով կորցնել սիրելիի հետ հարաբերությունները:  Սակայն պետք չէ ընկնել ծայրահեղության գիրկը՝ փորձելով պահել այդ հարաբերությունները ցանկացած գնով: Շատ ավելի լավ է լինել կին, ումից տղամարդը երբեք չի ուզենա հեռանալ:

 

Նա անկախ է

Իմաստուն կինը գնահատում է իր տղամարդուն և նրա հետ ունեցած հարաբերությունները, սակայն սերը երբեք չպետք է վերածվի կախվածության: Հոգ տարեք այն մասին, որ եկամտի սեփական աղբյուրն ունենաք, ինչը ենթադրում է ինքնաբավ ու վստահ պահվածք:

0733e4b4a36be048ce6b0de064aabe6e

Նա հասկանում է, որ աշխարհը չի սկսվում և ավարտվում այդ տղամարդով

Պետք չէ կուրորեն սիրել՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների, ընկերների մասին: Աշխարհն իսկապես չի սկսվում ու չի ավարտվում նրանով: Մի զոհեք սեփական սկզբունքները նրա համար: Ուժեղ տղամարդուն ինքնաբավ կին է պետք:

2be8d7d3b666fba3ba1565950d44fe0e

Կինն ամուր ընտանիքի հիմքն է

Դուք պարտավոր չեք ցնցող տնային տնտեսուհի լինել, հելունով գործել իմանալ և ամուսնուն ամեն օր սպասել ընթրիքի սեղանի շուրջ: Սակայն ցանկացած տղամարդու էլ հաճելի կլինի գալ տուն, ուր միշտ հանգիստ է և հարմարավետ, ուր նրա վրա չեն հարձակվի հարցաքննություններով ու մեղադրանքներով: Կնոջից է կախված տան մթնոլորտը, ուստի շրջապատում բոլորը պետք է հասկանան՝ որքան երջանիկ է կինը, այնքան երջանիկ են ընտանիքում բոլորը))

f3bad539a302e84cb6060a8a5a5a8047

Նա տղամարդու լավագույն ընկերն է

Յուրաքանչյուր տղամարդ ուզում է  հույսը դնել իր կնոջ վրա: Տղամարդու համար կարևոր է հասկացված լինել զուգընկերուհու կողմից: Պետք է փորձել հասկանալ, ընդունել ու աջակցել նրան ցանկացած իրավիճակում: Դա իսկապես չափազանց կարևոր է: Այդ հատկությունը ավելի ամուր է դարձնում ձեր հարաբերությունները:

39fba31342fb5c3ffbaff29173ff2d71

Նա կպչուն չէ

Մի անցեք սահմանները, թույլ տվեք, որպեսզի նա անձնական տարածք ունենա: Պետք չէ նրա համար լինել կպչուն, խանդոտ ու հոգնեցնող կին, ումից ուզում ես գլուխդ ազատել: Որքան էլ դուք գեղեցիկ, խնամվածք ու հմայիչ լինեք, նա չի ուզի երկար մնալ ձեզ հետ, եթե անդադար սղոցեք նրա նյարդերը:

d9b53857d1d500269d957b67a93dea29