Կնոջ և տղամարդու տարբերությունները

11195375_694390430687055_551634971_n1.    Երբ փորձես ձեռքդ պարզել դեպի տղան կամ աղջիկը, ապա  տղան ձգում է ձեռքը՝ ափը դեպի վերև, իսկ աղջիկը անում է ճիշտ հակառակը: Ակնհայտ է, որ աղջկա մոտ առկա է  եղունգների լաքը ցուցադրելու սովորություն:
2.    Աղջիկները սիրում են, երբ ձեռքերը զբաղված են, բայց ահա տղաները հոգեբանորեն հարմարավետ են զգում ազատ ձեռքերով:
3.    Եթե նույնիսկ հանդիպումը նախատեսված է 22:00-ին, միևնույնն է, մենք առավոտից մինչ երեկո պատրաստվում ենք: Ամեն դեպքում մենք ուշանում ենք:
4.    Աղջիկները երբեք չեն հանում իրենց մարզական շապիկները (ֆուտբոլկա): Ես չեմ հասկանում, ինչու՞ եք այդպես անում :
5.    Եթե փորձես նետել ինչ-որ բան, ապա աղջիկները իրենց ձեռքերը առաջ են պարզում, իսկ տղաները մի կողմ են տանում ձեռքերը:
6.    Հորանջելիս կանայք փակում են իրենց բերանը ձեռքի ափով, այլ ոչ թե բռունցքով:
7.    Երբ կանանց ձեռք են մեկնում բարևելու, ապա նրանք անմիջապես hետ են քաշում ձեռքը:
8.    Եթե աղջիկները ցանկանում են նայել իրենց կրունկները, ապա նրանք մեջքով հակառակ են շրջվում, մինչդեռ տղաները պարզապես բարձրացնում են ոտքերը:
9.    Երբ կանայք ստվերաներկ են քսում աչքերին, նրանք բացում են բերանը: Զարմանալի է, թե ինչու, բայց փակված բերանով աչքերի դիմահարդարումը գրեթե անհնար է:
10.    Հագնվելիս աղջիկները, առաջին հերթին, հագնում են բաճկոնը, հետո՝ տաբատը, իսկ տղաները, նախևառաջ, հագնում են տաբատը: