ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ

tumblr_m2r7uf2EYb1r8bd6fo1_500Կինը պետք է սիրով լեցուն լինի: Նրա ամեն մի բառը, շարժումը և յուրաքանչյուր հայացքը պետք է իր հոգու արտացոլանքը լինի, որը արևի նման կլուսավորի աշխարհը: Երբ տղամարդը նայում է կնոջը, նա տեսնում է ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլ նաև ուշադրություն է դարձնում այն հատկանիշների վրա, որոնք ստեղծում են կնոջ լիարժեք պատկերը: Այդ նուրբ հատկանիշները կոչվում են ներքին լույս: Լույս, որը բխում է կնոջ սրտից և անդրադառնում է այն ամենի վրա, ինչ նա ասում է և տեսնում է: Միայն կանայք կարող են կրել ճշմարիտ ներդաշնակություն և տղամարդկանց դերը կայանում է նրանում, որ ընդունում են այդ էներգիան և զարգացնում այն: Հետևաբար, կանացի և տղամարդկային էներգիան չպետք է փոփոխեն իրենց տեղերը:

Կինը տղամարդուն տալիս է ներդաշնակություն, իսկ նա ընդունում է այն և վերափոխում բոլորովին այլ էներգիայի: Հարաբերություններում երբեք չպետք է փոխվեն դերերը, այլապես էներգետիկ կառուցվածքը կարող է խաթարվել, որն էլ ազդում է զույգերի սիրառատ կյանքի վրա:

Եթե կինը դրսևորի տղամարդուն բնորոշ հատկանիշներ և նրա փոխարեն անի ամեն ինչ, ապա նրա անձնական էներգիան կվերակառուցվի է, որն էլ կարտացոլվի կյանքի այնպիսի բաղադրիչներում, ինչպիսիք են՝ արտաքին տեսքը, բնավորությունը, առողջությունը և մարդկանց հետ հարաբերությունները: Երբևէ նկատել եք, որ այն կինը, ով կրում է տղամարդկային էներգիա, դառնում է ուժեղ սեռի ներկայացուցիչների նման և փոխվում են ձայնը, սովորությունները, ինչու չէ նաև դիմագծերը: Ուստի պետք է միշտ մնալ կին:

Չնայած աշխարհում գոյություն ունեցող կարծրատիպերին՝ տղամարդիկ ունեն իրենց սեփական պարտականությունները, իսկ կանայք՝ իրենցը: Կանայք ցանկանում են լինել ուժեղ, ինքնավստահ և անկախ: Իհարկե, սա լավ է, եթե չափավոր է: Կանացի ուժը չպետք է խախտի հավասարակշռությունը: Տղամարդը կնոջը պետք է տեսնի որպես մի անձնավորության, ով ցանկանում է հոգ տանել իր մասին, ով չի ճնշի իր տղամարդկային էությունը և կդառնա իր համար ոգեշնչման աղբյուր:

Կինը մշտապես պետք է լինի ներդաշնակության և սիրո մարմնացում և պահպանի իր էությունը: Այս ամենից, հասկանալի է դառնում, որ պետք է ամեն կերպ պահպանել տղամարդու և կնոջ միջև եղած հավասարակշռությունը. այս դեպքում սերը կմիաձուլվի երջանկությանը: