ԿԻՆՈՀՈՐՈՍԿՈՊ. Ո՞Ր ԴՐԱՄԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՍ ԴՈՒ

Այծեղջյուր- Մեգի, «Միլիոնանոց փոքրիկը»

Բոլոր մյուս նշանները համոզված են, որ հաջողության կարելի է հասնել միայն 3 տարբերակով՝ երկար ու շատ աշխատելով մանկուց, ճիշտ ընտանիքում ծնվելով, ճիշտ տեղում ճիշտ ժամին հայտնվելով:  Եվ միայն Այծեղջյուրներն են ունակ հասնել ամենամեծ բարձունքին՝ նույնիսկ եթե սկսել պետք է զրոյից: Կարո՞ղ է արդյոք այս 30-անց մատուցողուհին՝ առանց սպորտային փորձի, դառնալ բրնցքամարտի աստղ: Կարո՛ղ է, եթե նա Այծեղջյուր է: Երկաթե կին: Ճիշտ է, կոտրել Այծեղջյուրին ևս հնարավոր է, դրա համար բավական է խլել նրանից իր Կյանքի գործը: Չնայած, կյանքն, այնուամենայնիվ, դրամա չէ, և Այծեղջյուրը, որպես կանոն, գտնում է մեկ այլ Կյանքի գործ՝ նույնիսկ երկուսը:

այծեղջյուր

 

Ջրհոս –Մարիա Անտուանետա

«Եկեք ուրախանանք». ահա Ջրհոսի կյանքի նշանաբանը: Եվ նա թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջ: Նույնիսկ եթե ուրախությունը նշանակում է ծախսել աղքատացած թագավորության վերջին փողերը շքեղ խնջույքների վրա: Նույնիսկ եթե ժողովուրդը դժգոհ է ու հեղափոխություն է պատրաստում: Նույնիսկ եթե նա գիտի, որ այդ ուրախության արդյունքում կտրելու են իր գլուխը: Նա կշարունակի իր խնջույքը՝ ժանտախտի ժամանակ: Պետք չէ Ջրհոսին ստիպելով ամուսնացնել, ստիպել , որ թագուհի լինի՝ չհարձնելով ուզում է նա դա, թե՞ ոչ: Ջրհոսը չի ընդդիմանա, նա պարզապես կկործանվի բուռն ծափահարությունների ու հրավառությունների ներքո: Ու, ի դեպ, բոլորին հետը կտանի:

ջրհոս

 

Ձկներ- Ադա «Դաշնամուր»

Ադան մանկուց չի խոսում: Լեզուն, որով նա հաղորդակցվում է աշխարհի հետ, իր սիրելի դաշնամուրի հնչյուններն են: Ձկները ևս այդպես են խոսում: Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ Ձուկը խոսում է, նրա խոսքի մեջ իմաստն ավելի շատ չէ, քան ծովում աղմուկը: Ամենակարևորը Ձուկն ասում է նշաններով: Օրինակ, Ադայի ամուսինը չէր հասկանում և չէր ուզում հասկանալ, թե նրա ինչին է պետք դաշնամուրը, ինչի համար էլ հենց պատասխան տվեց: Ադան հեռացավ ուրիշի մոտ: Ավելի ճիշտ, ամուսինն ինքը նրան բաց թողեց ՝ գիտակցելով, որ տան ակվարիումի մեջ պահում է ոչ հիմար ոսկե ձկնիկի, այլ թունավոր ձուկ: Ձկնիկի սերը կինո է ոչ բոլորի համար՝ հիանալի, բայց սարսափելի:

ձկներ

 

Խոյ-Ջեյն «Զինվոր Ջեյնը»

Եթե Խոյին ասեք, որ կարելի է այլ կերպ ապրել, նա շատ կզարմանա: Իսկ եթե ասեք, որ նա ուժեղ է, իհարկե, բայց որպես կին և ոչ ավելին…Վերջ, ձեզ արդեն ոչինչ չի փրկի:  Խոյը չի հանգստանա, մինչև չապացուցի, որ նա բոլորից ուժեղ է: Նա թքած ունի սեռի, տարիքի ու մկանների վրա: Խոյը կենթարկացնի իրեն տղամարդանց, կհաղթի որևէ պատերազմում: Կստանա մեդալ և… ո՜չ, չի հանգստանա, իհարկե: Բայց, թե այդ ամենն ինչ գնով կտրվի նրան, որևէ մեկը երբեք չի իմանա: Դուք կտեսնեք միայն նրա սափրված գլուխը: Բայց ոչինչ, զինվորները չեն նվնվում:

խոյ

 

Ցուլ-Պիպա, «Պիպա Լիի մասնավոր կյանքը»

Դանդաղ, բայց շատ սարսափելի ֆիլմ այն մասին, թե ինչ կլինի, եթե փակեք Ցուլին ոսկե վանդակի մեջ. Ձանձրալի ամուսին, իդեալական տուն՝ սա այն է, ինչ սիրում են գրել հորոսկոպներում Ցուլի մասին: Իրականում, սա պարզապես Ցուլի ամենահայտնի նպատակներից մեկն է, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես սովորական մարդկանց մոտ, բայց մի քիչ ավելի լավ: Եվ երբ արդեն նպատակին հասել է, Ցուլը հանկարծ հիշում է, «մի փոքր լավ» եղել է 20 տարի առաջ, երբ նա կրում էր «մերկ զգեստներ», ծխում էր, խմում ու մի օրով սիրավեպ սկսում: Ի դեպ, սիրավեպերի մասին, այդ ծանր (Ցուլի ձանձրալի ամուսնու համար) պահին, հարևանությամբ անպայման կհայտնվի որևէ Կիանու Ռիվզ,   քանի որ Ցուլը պետք է ցրվի, իսկ Տիեզարքը պատախանում է նրա խնդրանքներին: Հիշեք այս ամենը, եթե հակարծ ուզում եք Ցուլին հնազանդ կին դարձնել:

ցուլ

 

Երկվորյակներ-Մարլա, «Մարտական ակումբ»

Տարօրինակը ցանկացող կին: Այս նշանին դուր է գալիս շոկի ենթարկել ձանձրալի շրջապատին իր գոյության փաստով, իսկ եթե նրա կողքին հայտնվում է խենթ տղամարդ, ով ունակ է շրջել այս խամրած աշխարհը, նա դա բաց չի թողնի: Հետո, ճիշտ է, կպարզվի, որ Երկվորյակները նույնպես ուզում են սովորական նորմալ հարաբերություններ, ազնիվ ու անկեղծ սեր, հասկացվածություն: Եվ հենց այդ ժամանակ էլ կպարզվի նաև, որ նրանք ամեն ինչ շատ նորմալ են ընդունում: Եթե նա անկեղծ սիրում է, դեմ չէ նրբորեն բռնել սիրելիի ձեռքը մինչ նա պայքարում է իր հոգեկան խնդիրների դեմ:

երկվորյկաներ

 

Խեցգետին-Մայր «Մայրը»

Դրամա, սարսափ ֆիլմ, սոցիալական առակ՝ աստվածաշնչյան հղումներով. խառնել բայց չթափահարել, այլ նստել ու վախից մեռնել: Խեցգետինն իրոք ունակ  դրան: Նա ծաղրում է Մորը, իսկ նա նրան, միևնույնն է, սիրում է: Նա տանում է, քանի կարող է տանել՝ անուշադրություն, սառնություն, օտար մարդկանց իրեն տանը: Բայց դա այդքան էլ կարևոր չէ, վերջապես ամենասպասված պահն է, նա երեխա է ունենալու: Եվ միայն երբ Նա թույլ է տալիս սպանել այդ երեխային, Մայրը ցույց է տալիս, ինչի է ընդունակ իրականում. Նա կպայթեցնի այդ գրողի տարած տունը և ողջ աշխարհը: Բայց սիրել չի դադարի: Խեցգետինն առհասարակա չի դադարում սիրել: Նույնիսկ երբ հանում է սեփական սիրտը:

խեցգետին

 

Առյուծ- Նինա, «Սև կարապ»

Ուսուցողական և շատ սարսափելի պատմություն մի աղջկա մասին, ով ուզում էր միշտ ու ամեն տեղ լինել առաջինը ու դա նրա մոտ ստացվեց: Ճիշտ է, բուն աղջկանից ոչինչ չմնաց: Առյուծների հետ նման բաներ նույնպես պատահում են, երբ նրանք մնում են առանց աջակցության, այսինքն դա նրանց հետ շատ հազվադպ է տեղի ունենում: Միայն այն դեպքում, եթե Առյուծի կյանքի ճանապարհին կպատահի ինչ-որ ազդեցիկ տխմար, ով կասի, որ նա բավականաչափ լավը չէ: Այդ ժամանակ Առյուծը կապացուցի, որ նա բոլորից լավն է: Եվ կգա երկնային արքայության պահը: Եվ առավել հաճախ ոչ թե Առյուծի, այլ հենց այդ տխմարի համար:

առյուծ

 

Կույս- Մատիլդա, «Լեոն»

Սառնարյուն մարդասպան և սիրահարված կին՝ երեխայի մարմնում: Մատիլդան ժամանակ չի ծախսում էմոցիաների վրա, նա երազում է վրեժ լուծել փոքր եղբոր մահվան համար և գտնում է մարդու, ով կսովորեցնի իրեն սպանել: Նա սիրահարվում է այդ մարդուն և ուղիղ ասում նրան այդ մասին: Եվ թքած, որ ինքն ընդամենը 12 տարեկան է, իսկ այդ տղամարդը 40-անց մարդասպան: Կույսի ուղեղը հեռացնում է ավելորդ բաները՝ թողնելով իմաստը: Երկու տանջված հոգիներին հեշտ է գտնել ընդհանուր լեզու, բայց եթե մարդասպանը այդ լեզուն չի հասկանում, ապա նա նրան կսովորեցնի: «Չես կարողանում՝ կսովորեցնենք, չես ուզում՝ կստիպենք». ահա Կույսի ու Մատիլդայի նշանաբանը, ով սովորեցրեց Լեոնին սիրել: Հատկանշական է, որ Կույսը մյուս նշաններից ամենալավն է կարողանում սիրել, իսկ ատելություն նրան պետք է սովորեցնել, որովհետև նրա կարծում է, որ ատալեությունը բոլորովին անտրամաբանական է: Բայց եթե նա ոորոշել է սովորել, հանգիստ եղեք, նման տաղանդավոր աշակերտուհի աշխարհը չի տեսել ոչ դրանից առաջ, ոչ էլ կտեսնի դրանից հետո: Առհասարակ փաստ չէ, որ դրանից հետո աշխարհը գոյություն կունենա:

կույս

 

Կշեռք- Վիենն, «Շոկոլադ»

Որտեղ էլ Կշեռքը հայտնվի, նա հաջողացնում է իր շուրջ գեղեցկություն, նրբություն, հանգստություն ստեղծել: Եվ այս հատկության դեմ անզոր են բոլոր չարախոսները: Կշեռքը մարդկության փրկիչ չէ, նրա կողքին բոլորի համար լավ է, որովհետև այդպիսին է նրա էությունը: Այնպես որ ուշ թե շուտ, այսպես թե այնպես, Կշեռքը իր օգտին որոշում կկայացնի ու վերջ կդնի բոլոր վնասակար հարաբերություններին:  Կշեռքն այնքան երկար է ամեն ինչ դատում, որ աշխարհը նրա շուրջ հասցնում է փոխվել: Եվ փոխվում է դեպի լավը, բնականաբար: Իսկ Կշեռքը թքած ունի իրականում, նա միսիա չի իրականացնում:

կշեռք

 

Կարիճ- Մալենա

Կարիճին բոլորը նախանձում են: Կարիճին բոլորն ուզում են: Կարիճին սիրահարվում են բոլոր նրանք, ովքեր չեն նախանձում ու վախենում են ուզել նրան: Իրականում, այստեղ էլ կարելի էր ավարտել բնութագիրը, բայց մենք կասենք գլխավորը.  Կարիճը մարտիկ չէ: Կարիճը միստիկ գեղեցկուհի է, ի ծնե մանիպուլյատոր, բայց ոչ մարտիկ: Դիմակայել հանրային ատելության ալիքին, որպես կանոն, պատրաստ չէ բայց նաև պատրաստ չէ համակերպվել դրա հետ: Այնպես որ, եթե Կարիճը կազմակերպի երկրի վրա սեփական դժոխքը, կակտիվացնի ինքնաոչնչացումը: Եվ դա այնքան գեղեցիկ կլինի, որ ոմանք կխեղդվեն սեփական ատելությունից: Իսկ Կարիճը կփրկվի, որովհետև երկար ատելը Տիրզերքի օրենքի դեմ հանցանք է:

կարիճ

 

Աղեղնավոր, Սքիտեր, «Սպասուհի»

Աղեղնավորը երբեք հերոսուհու տեսք չունի, նրա սիրելի կերպարը «կողքի բակի աղջիկն է», ոչ մի լեդի, պարզապես աղջիկ, ում հետ ուրախ է, բայց որին չեն հրավիրի գլամուրային ընդունելության: Հենց այս աղջիկն է այն մարդը, ով ունակ է շուռ տալ աշխարհը: Այս դերը տրվել է հենց Աղեղնավորին: Հենց նրանք են պատրաստ ռիսկի տակ դնել այն ամենն, ինչ ունեն՝ հանուն աղջ աշխարհում արդարության: Եվ արդյունքում, նրանք, իհարկե, կհաղթեն և նույնիսկ աշխարհից կստանան իրենց նվերը: Բայց դա նրանց հետաքրքիր չէ, Աղեղնավորին հետաքրրում է չարին ծնկաչոք անելն ու սպանելը: Դե նա բարի է, ի՞նչ կա այստեղ չհասկանալու:

աղեղնավոր