Կենդանակերպի նշանների մոգական ունակությունները

goroskop_ava_3Յուրաքանչյուր ոք օժտված է կախարդական ինչ- որ ունակություններով: Իհարկե, այդ հատկությունները տարբերակվում են ըստ կենդանակերպի նշանների: Այստեղ ներկայացված են առավել գերբնական տաղանդները, որոնք բնորոշ են կենդանակերպի այս նշաններին:
Խոյ
Մոգական կարողությունների տեսանկյունից համարվում է ամենաբազմակողմանի նշանը: Խոյերին հատուկ է էներգիայի (դրական կամ բացասական) փոխանցումը շրջապատին: Հաճախ այս նշանի ներկայացուցիչները բնազդաբար շատ բաներ են գուշակում:
Ցուլ
Կենդանակերպի այս նշաններին բնորոշ է հարստության գրավչությունը: Նրանք հեշտությամբ հասնում են հաջողության կարիերայում և գերշահույթ ստանում: Որպեսզի հասնել հաջողության, պետք է հստակ նախատեսել նպատակները և խոսել ցանկությունների մասին:
Երկվորյակներ
Նրանց զենքը հռետորական մշակույթն է: Նրանց բնորոշ է խոսքի վարպետությունը: Ասում են՝ երկվորյակների ձայնը ունի յուրահատուկ տոն, որը կախարդում է շրջապատող մարդկանց, հետևաբար, նրանք չեն կարող չհամաձայնվել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ:
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչների կախարդական ունակությունն է գուշակել ապագան և կանխետեսել սպասվելիք իրադարձությունները: Բացի այդ, նրանք իրենց ներքին հոգեբանության և բնազդների շնորհիվ հեշտորեն մանիպուլացնում են մարդկանց:
Առյուծ
Առյուծներին բնորոշ է սիրո կախարդանքը: Այս մարդիկ գրավում են յուրաքանչյուրի սիրտը և հեշտությամբ համոզում ամեն պատահածի, ընդ որում՝ բերելով հիմնավոր փաստեր: Առյուծների մոտ մշտապես առկա է ներքին ուժեղ էներգիան:
Կույս
Կանխատեսման տաղանդը բնորոշ է նաև կույսերին: Նրանք կանխատեսումներ անում են թվերի միջոցով, որոնց համադրությունը կույսերին շատ բան է հաղորդում:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչների գուշակությունները կապված են կայծակի, անձրևի և եղանակային այլ երևույթների հետ: Կշեռքները կախարդանքի իսկական վարպետներ են և նրանց կողմից ստացած նվերները ձեզ հաջողություն կբերեն:
Կարիճ
Կարիճները ամենամեծ միստիկ էակներն են: Նրանցից յուրաքանչյուրին տրված է կախարդական տաղանդ: Հատկապես հաջողակ կարիճները պաշտպանում են մարդկանց և տները բացասական էներգիայից:
Աղեղնավոր
Աղեղնավորները ունեն վերլուծողական զարգացած միտք: Խնդրեք նրանց խոսել ձեր երազանքների մասին և դրանք, իսկույն, կիրականան:
Այծեղջյուր
Նրանք հաջողակ աստղագուշակներ են և մոգեր: Հաճախ գուշակություններ են անում ձեռքի ափի գծերով: Բնության հետ հաղորդակցվելու հրաշալի ունակությամբ են օժտված, նույնիսկ բնությունից շատ գաղտնիքների պատասխաններ են ստանում:
Ջրհոս
Ջրհոսների կախարդանքը կապված է արտաքին ազդակների հետ, որոնք էլ ստիպում են շրջապատին հավատալ նրանց: Նրանք գուշակությունների նոր մեթոդների պոտենցիալ ուսուցիչներ են և կարող են սուզվել կախարդանքի ամենախորը ասպեկտների մեջ:
Ձկներ
Ձկներին հիմնականում հատուկ է սպիտակ մոգությունը: Նրանք ունակ են տանից հեռացնելու բացասական և վատ էներգիան: Բացի այդ, ձկները նաև կարողանում են գուշակել ապագան: Փորձագետների համոզմամբ՝ կախարդական ունակությունները միանշանակ չեն և կարող են դրսևորվել կենդանակերպի այս կամ այն նշանի ներկայացուցչի մոտ: Գլխավորը սեփական տաղանդին հավատալն է: