ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻ ԱՎԱԶԵ ԴՐԱԽՏԸ

sea-star-beau-rivage

Կարմիր ծովի ափին է տեղակայված Եգիպտոսի ամենամեծ ծովափնյա հանգստավայրը՝ Հուրգադան, որը մշտապես պատրաստ է զարմացնելու զբոսաշրջիկներին իր սպիտակ ավազե լողափներով, տաք եղանակով, բյուրեղյա մաքուր ջրով, ստորջրյա կենդանական և բուսական աշխարհի առատությամբ, գունագեղ կորալներով, պատմամշակութային հարուստ վայրերով: Լինելով շրջապատված անծայրածիր անապատներով ՝ Հուրգադան հիանալի հնարավորություն է ընձեռում մասնակցել խելահեղ սաֆարի տուրերի, ծանոթանալ բեդուինների խորհրդավոր կյանքին, զմայլվել անապատի աստղալից գիշերներով և, իհարկե՛, Կարմիր ծովի մայրամուտով:

Հուրգադայից ոչ հեռու գտնվում է Կարմիր ծովի ամենամեծ կղզին՝ Գիֆթանը, որը, ի դեպ, բնության հատուկ պահպանվող տարածք է: Գիֆթանը դայվինգի ամենալավ կենտրոն է. բյուրեղյա մաքուր ջուրն իդեալական հնարավորություն է տալիս տեսնել Կարմիր ծովն իր ամբողջ գրավչությամբ:

Հենց Հուրգադայում էլ կարող եք այցելել Եգիպտոսում եզակի ազգային պարկ, ինչպես նաև լողալ դելֆինների վտառի հետ ոչ թե դելֆինարիումում, այլ հենց Կրմիր ծովի տաք ալիքներում: Կարմիր ծով կատարվող էքսկուրսիաններն այսքանով դեռ չեն սահմանափակվում. փոքրիկների և լողալ չկարողացողների համար հիանալի այլընտրանք է Սինբադ սուզանավով ստորջրյա կրուիզը, իսկ վերջինիս լայն ապակե պատուհանները հնարավորություն են տալիս զմայլվելու ստորջրյա կախարտական և հեքիաթային աշխարհով և իր ծովային գունագեղ բնակիչներով:

Ավելի ակտիվ հանգստի սիրահարներն ու նորանոր արկածներ փնտրողները կարող են միանալ սաֆարի տուրերի, կվադրոցիկլով կտրել-անցնել անապատը, հենց անապատում վայելել բեդունների ընթրիքը, ինչպես նաև գիշերել անապատի աստղալից երկնքի տակ:

Հուրգադան իր այցելուներին էլ ավելի զարմացնելու համար իր անծայրածիր անապատի ավազները վեր է ածել իսկական արվեստի գլուխգործոցների: Տուրիստների առջև իր հյուրընկալ դռներն է բացում ,,Ավազե քաղաք ,, բացօթյա թանգարանը: Թանգարանի մի մասում կարող եք տեսնել պատմական և առասպելական այնպիսի հերոսների հսկայական քանդակներ, ինսպիսիք են՝ Զևսը, Պոսեյդոնը, Կլեոպատրան, Նեֆերտիտին: Թանգարանի մյուս մասում ձեր փոքրիկներին են սպասում հայտնի և սիրված մուլտերի, հեքիաթների ու կինոֆիլմերի հերոսներ Սարդ մարդու, Ճնճղուկ Ջեքի, Տրանսֆորմերները ֆիլմի ռոբոտների, Քինգ-կոնգի, անգամ Վինի պուխի ավազե քանդակները:

Կարծում եմ համոզվեցիք, որ Հուրգադան հիանալի տարբերակ է թե՛ ընտանեկան,թե՛ ակտիվ երիտասարդական հանգստի, և թե՛ պատմամշակութային վայրերի սիրահարների համար: Իսկ ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Դե ինչ, ձեզ մնում է միայն հավաքել ճամպրուկները և մեկնել Հուրգադա ՝ վայելելու ձեր անմոռանալի հանգիստը:

Նյութը տրաադրել է  «Go travel» տուրիստական ընկերությունը