ԿԱՏԱՐՅԱԼ ԱՄՈՒՍԻՆ՝ ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ

ideal_nyj_muzhchina_po_goroskopu

Կենդանակերպի տարբեր նշաններին պատկանող ամուսնացած տղամարդիկ իրենց տարբեր կերպ են դրսևորում, հետևաբար, կինը, ով որոշում է ամուսնանալ, պետք է ճանաչի իր ընտրյալին:

Խոյ

Խոյի կին լինելը հեշտ չէ, քանի որ այս նշանի ներկայացուցիչները բավականին համառ են և անկանխատեսելի: Այս դեպքում կանայք պետք է լինեն համբերատար և պատրաստ տղամարդու պոռթկումներին: Եթե դուք չհակադրվեք ձեր տղամարդուն, ապա նա, անպայման, կպարգևատրի ձեզ:

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները շատ լուրջ են կնոջ ընտրության հարցում, իսկ եթե արդեն ընտրել են, ապա նվիրվում են և անկեղծորեն սիրում: Ցուլ-տղամարդիկ հավատարիմ են և քնքուշ, սակայն արկածախնդիր չեն: Բացի այդ, նրանք ֆինանսապես լավ ապահովված են:

Երկվորյակ

Երկվորյակ-տղամարդկանց մեծամասնությունը ստեղծված չէ ամուսնության համար: Նրանց հետ հաճելի է շփվել և ժամանակ անցկացնել, սակայն ոչ ընտանիք կազմել: Նրանք անկայուն են և փոփոխական, այնպես որ կարող են դավաճանել և խաբել: Այսպիսի ամուսնու կողքին կարելի է լինել թեթև և ազատ կին:

Խեցգետին

Խեցգետին-տղամարդիկ ընտանիքի մարդ են, ռոմանտիկ և քնքուշ ամուսին: Սակայն, նրանք հաճախ դառնում են անվճռական և չեն շտապում առաջարկություն անել: Իրենց ընտրյալին նրանք համեմատում են մոր հետ: Այսպիսով այս նշանի ներկայացուցիչները ընտանիքին հավատարիմ են և նվիրված:

Առյուծ

Առյուծ-տղամարդիկ շատ մեծահոգի են և լուռ են հրապուրվում: Նրանց զուգընկերուհուն պետք է կատարի ամուսնու պահանջները և դժգոհության առիթ չտա: Բացի այդ, առյուծները կրքոտ են, հետևաբար նաև, ունակ են դավաճանության:

Կույս

Կույս-տղամարդկանց կանայք ավելի լավ է չակնկալեն բուռն հույզեր և զգացմունքներ. այսպիսի ամուսնությունները ավելի շատ հիշեցնում են քույր-եղբայր հարաբերություններ: Ամեն դեպքում այս նշանի տղամարդկանց կարելի է վստահել:

Կշեռք

Կշեռքների ընտանիքում պետք է միշտ հանգստությունը և խաղաղությունը տիրի, քանի որ այս նշանի ներկայացուցիչները համեստ են և չեն սիրում կոնֆլիկտներ: Նրանց նույնիսկ համարում են կատարյալ ամուսիններ, սակայն նրանց հետ այնքնա էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Այս տղամարդիկ ունեն այնպիսի չաանիշներ, որոնց ոչ բոլոր կանայք են համապատասխանում:

Կարիճ

Ընտանեկան կյանքի համար կարիճները շատ բարդ ու ծանր բնավորություն ունեն: Նրանք կնոջից շատ բան են պահանջում, հետևաբար ոչ բոլոր կանայք կարող են հայտնվել նման տղամարդկանց կողքին: Բացի այդ, նրանք շատ նախանձ են, բռնակալ և փոխվելու ձգտումներ չունեն:

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն շտապում ամուսնանալ և կորցնել իրենց ազատությունը: Նրանց կողքին պետք է լինի իմաստուն և հետաքրքիր կին, որպեսզի աղեղնավոր-ամուսինը չհոգնի ընտանեկան կյանքից և հավատարիմ մնա նրան:

Այծեղջյուր

Այս նշանի արական սեռի ներկայացուցիչները շատ լրջորեն են կին ընտրում: Նրանց կողքին հայտնված կինը պետք է համբերատար լինի, քանի որ աղեղնավորները շատ պահանջկոտ են, որոշ դեպքերում նույնիսկ ճնշող: Այս ամենից զատ, այծեղջյուրները նաև ընտանիքի նվիրյալներ են:

Ջրհոս

Ջրհոս-տղամարդիկ չեն ամուսնանում, քանի դեռ հնարավոր է: Ամուսնանալու դեպքում էլ նրանք կնոջ համար լավ ընկերներ են: Այս տղամարդկանց համար կինը պետք է լինի հետաքրքիր զրուցակից և օգնական, հակառակ դեպքում ամուսնությունը չի ստացվի:

Ձկներ

Ձուկ-տղամարդիկ ընտանիքի մարդ են, հոգատար և ռոմանտիկ: Նրանք, որպես կանոն, շատ են սիրում իրենց կանանց և շրջապատում են մեծ ուշադրությամբ: Սակայն միշտ չէ, որ ընտանիքին ապահովում են ամեն ինչով: