FASHION

ԿԱՇՎԵ 4 ԻՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԼԻՆԵՆ ՁԵՐ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄ

19. 10. 2018

9cdd1ab08bd63a43518e859cce664bd9

Կաշին ունիվերսալ է տարվա յուրաքանչյուր եղանակի համար: Գրեթե յուրաքաչյուր աղջկա զգեստապահարանում կարելի է կաշվե որևէ իր գտնել: Այս տարի ոճաբաններն առաջարկում են կաշին ներառել թե՛ գործնական, թե՛  առօրյա, թե՛ երեկոյան կերպար ստանալու գործում: Կաշվե ո՞ր իրերը պետք է լինեն ձեր աշնանային զգեստապահարանում:

Կաշվե կիսաշրջազգեստ: Այս աշուն ոճաբանները խորհուրդ են տալիս չբավարարվել միայն սև գույնով: Ընտրեք հանգիստ պաստելային երանգների կիսաշրջազգեստներ: Եթե դրսում տաք եղանակ է, համադրեք այն թեթև բլուզի, սեքսուալ ժանյակավոր շապիկների, միատոն սպորտային շապիկների հետ: Ավելի ցուրտ եղանակին կրեք այն կարդիգանների հետ:

1

Կաշվե բաճկոն: Սա իսկական must have է: Սև կաշվե բաճկոնը համադրեք միատոն պարզ իրերի հետ՝ շապիկներ, տոպեր, բոտիլիոններ: Ավելի տաք եղանակին կարելի է ընտրել կեդեր:

2

Կաշվե պայուսակ: Այն հիանալի կլրացնի ինչպես երեկոյան, այնպես էլ գործնական և առօրյա կերպարը:

3

Կաշվե գոտի: Կաշվե լայն գոտին այս աշնան must have-ն է: Ոճաբանները խորհուրդ են տալիս այս սեզոն կաշվե գոտի կրել բարձր գոտկատեղ ունեցող ջինսերի հետ: Համարձակորեն ցուցադրեք այս ոճային աքսեսուարը՝ շապիկներն ու բլուզերը տաբատի մեջ թաքցնելով:

4