FASHION

ԿԱՆԱՑԻ 6 ՀԱԳՈՒՍՏ, ՈՐՈՆՔ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

19. 07. 2018

collage

 

Առաջին հանդիպման ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում 3 բանի՝ արտաքին տեսք, ձայն և ինչի մասին է խոսում մարդը: Պարզվում է, որ առաջին տպավորության միայն 7%-ն է կախված զրույցից, 38%-ը՝ ձայնից և մինչև 55%՝ արտաքին տեսքից: Տղամարդիկ գնահատում են կանանց արտաքին տեսքով: Եվ ահա ներկայացնում ենք կանացի հագուստի 6 տեսակ, որոնք տղամարդկանց մոտ հետաքրքրություն են առաջացնում:

 

Ազատ, թեթև զգեստ: Ճիշտ ընտրված զգեստը կնոջը շքեղ տեսք է հաղորդում: Գեղեցիկ զգեստը երբեք աննկատ չի մնա, այն հիանալի ընդգծում է կնոջ բարեմասնությունները: Տղամարդիկ սիրում են ազատ, եթերային զգեստներ:

1

Դասական ջինսեր: Նեղ դասական ջինսերը մարմինն ավելի նուրբ են դարձնում, վիզուալ երկարացնում են ոտքերն ու ընդգծում կոնքերը: Բացի դա, դրանք կարելի է համադրել ամենատարբեր շապիկների, վերնաշապիկների, սվիտերների հետ:

2

Սվիտեր: Հարմարավետ սվիտերը՝ մասնավորապես մեկ ուսը բաց, կերպարն ավելի կանացի և զգացմունքային է դարձնում:

3

Կեպկա: Այս գլխարկի միջոցով կարելի է սպորտային, ինքնավստահ ու առանց բարդույթների աղջկա կերպար ստանալ:

4

Բարձր գոտկատեղով ջինսեր: Այս մոդելը ընդգծում է կոնքերը և կանացի դարձնում կերպարը:

5

Սպիտակ վերնաշապիկ: Առանց ավելորդ աքսեսուարների սպիտակ վերնաշապիկը միշտ էլ տպավորիչ է: Վերնաշապիկը կնոջը անհասանելի կերպար է հաղորդում, ինչն էլ ավելի հմայիչ է դարձնում նրան:

6