GIRLS

ԿԱՆԱՑԻ 5 ԻՐ, ՈՐ ՎԱՆՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

10. 01. 2019

5ea1827aafc8d864800b05f72d984a34

Նորաձևության հետևից հասնել անհնար է. յուրաքանչյուր սեզոն իր նոր՝ խելահեղ կանոններն է թելադրում: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ոչ բոլոր նորաձև թրենդներն են դուր գալիս հակառակ սեռի ներկայացուցիչներին: Դու, իհարկե, կարող ես ասել, թե աղջիկները ոչ միշտ են ընտրում զգեստներ, սանրվածք ու դիմահարդարում տղամարդկանց դուր գալու համար, բայց արի չկեղծենք))… այդ կետը չի կորցրել իր ակտուալությունը նույնիսկ ուժեղ աղջիկների ժամանակաշրջանում և դրանում որևէ ամոթալի բան չկա:

Ներկայացնում ենք, թե կանացի զգեստապահարանի ո՞ր իրերն են վանում տղամարդկանց:

Կոմբինիզոն: Աղջիկների սիրելի կոմբինիզոնները տղամարդկանց ընդհանրապես գրավիչ չեն թվում: Բանն այն է, որ դրանք նրանց համազգեստ են հիշեցնում: Բացի դա, կոմբինիզոնը «թաքցնում է» կանացի կազմվածքը՝ դարձնելով այն անձև: Դա հատկապես վերաբերվում է ջինսային մոդելներին:

canva-photo-editor (1)

Լեոպարդային պրինտ: Այն, որ տղամարդիկ չեն սիրում այս պրինտը, արդեն պարզ է, դրա մասին շատ է խոսվել: Թե ինչո՞ւ տղամարդկանց դուր չի գալիս այն, հայտնի չէ, բայց փաստը մնում է փաստ՝ տղամարդկանց համար այն վուլգար է:

canva-photo-editor (3)

Երկար կիսաշրջազգեստ: Երկար կիսաշրջազգեստներ շատ աղջիկներ են սիրում. դրանք հարմարավետ են, պրակտիկ: Բայց, ցավոք, տղամարդիկ չեն կիսում կանացի տեսակետը ու հրաժարվում հասկանալ այս մոդելների իմաստը: Տղամարդկանց կարծիքով՝ նման կիսաշրջազգեստները ոչ միայն փչացնում են կանացի կազմվածքը՝ ավելացնելով ավելորդ կիլոգրամներ, այլ նաև ոչ պրակտիկ են:

canva-photo-editor (4)

Ազատ զգեստներ: Այս զգեստները շատ հարցեր են առաջացնում տղամարդկանց մոտ: Այս մոդելը թաքցնում է կազմվածքի առավելությունները՝ դարձնելով այն անհասկանալի: Իրավիճակն այս դեպքում կարող են փրկել միայն ժապավենը կամ գոտին՝ ընդգծելով իրանը:

canva-photo-editor (5)

Մեծ պայուսակներ: Աղջիկները պաշտում են մեծ ու տարողունակ պայուսակներ, բայց տղամարդիկ չեն սիրում դրանք: Ըստ նրանց՝ առավել տրամաբական են փոքրիկ պայուսակները, դրանք ոչ միայն նրբաճաշակ տեսք ունեն, այլ նաև առողջությանը չեն վնասում. կանայք չպետք է ծանրաբեռնված լինեն:

canva-photo-editor (6)