WOMAN

ԿԱՆԱՑԻ 4 ՀԱՏԿԱՆԻՇ, ՈՐ ՎԱՆՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

06. 11. 2018

c11eda2d1aed5f6c9942d3746afb6ebe

Կանացի այս հատկանիշները վանում են տղամարդկանց:

Չափից դուրս գոռոզություն: Շատ աղջիկներ կարծում են, որ գոռոզ լինելը գրավիչ է: Բայց արդյոք դա այդպե՞ս է: Տղաները սիրում են ոչ թե  գոռոզների, այլ հպարտ և լուրջ աղջիկների: Յուրաքանչյուր խելացի մարդ ցանկանում է իր կողքին կայացած ու խելացի մեկին տեսնել: Գոռոզությունն, առհասարակ, անհասկանալի երևույթ է: Հաճախ դա պարզապես ինքնապաշտպանական ռեակցիա:

Անինքնավստահություն: Ինքնավստահությունը հիանալի բան է: Երբ կինը անվստահ է, հոդս է ցնդում նրա և՛ գեղեցկությունը, և գրավչությունը: Ինքնավստահ կանայք միշտ ձգում են տղամարդկանց:

Իշխելու ձգտում: Որևէ մեկին հաճելի չէ, երբ իրեն իշխում են: Իսկ տղամարդիկ պարզապես տանել չեն կարողանում, երբ կանայք հրամաներ են տալիս ու սկսում ամեն ինչ վերահսկել:

Խանդ: Խանդը կարող է հաճելի լինել, բայց միայն մի դեպքում, երբ այն չի խեղդում: Հիվանդագին խանդի վատ հետևանքները բազմաթիվ են: Այն կարող է խոսել նաև ցածր ինքնագնահականի և անվստահության մասին: