FASHION

ԿԱՆԱՑԻ 4 ԻՐ, ՈՐՈՆՑԻՑ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԳԼՈՒԽԸ

26. 10. 2018

335940fb5bed12c7856eeea7a0a64e09

Առաջարկում ենք պարզել, թե կանացի որ հագուստն է ամենաշատը դուր գալիս տղամարդկանց:

 Skinny ջինսեր: Եթե ժամադրության ես պատրաստվում, ապա մի կողմ թող boyfriend և mom-jeans տարբերակները, ընտրիր կազմվածքդ ընդգծող skinny մոդելներից որևէ բան: Դրանք սեքսուալ տեսք են հաղորդում: Ճիշտ է, այս մոդելը 2018թ. ամենանորաձև տարբերակը չէ, բայց պետք էլ չէ մոռացության մատնել այն:

513678596207c2f13e98ec71b9cd5a6e

Կարմիր զգեստ: Դե սա, անպարտելի տարբերակ է: Կարմիրը միշտ ասոցացվում է կրքի, սիրո և սեքսուալության հետ, ուստի այս գույնը միշտ գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Ընտրիր А-ձև ուրվագիծ ունեցող տարբերակ, որպեսզի ավելի կանացի ու հմայիչ տեսք ունենաս:

cdf5e8fa52bb09b8d99d1a15e42c99e4

Բաց մեջք: Ոչ բոլոր տղամարդիկ են սիրում խոր դեկոլտեներ, երբեմն դրանք չափազանց վուլգար ու բաց տեսք ունեն: Իսկ ահա բաց մեջք ունեցող զգեստները կամ բլուզները հիանալի լուծում են: Դրանք էլեգանտ, նրբաճաշակ ու գրավիչ տեսք ունեն:

709ac0d1a56cc8550b5179edae3037dd

Ծաղկային պրինտով զգեստ: Մի մոռացիր նաև եթերային զգեստների մասին: Դրանք հիանալի ընդգծում են կնոջ կանացիությունը: Ընտրիր կազմվածքիդ համապատասխան տարբերակ:

addddd8b8661f631554d13c0d7b145eb