GIRLS

ԿԱՆԱՑԻ 3 ԳԱՂՏՆԻՔ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

21. 05. 2019

785740f2f89ee3d65e2fcff395e146ac

Քո սիրելի տղամարդն ամենամտերիմ ու հարազատ մարդն է: Բայց երբեմն նույնիսկ ամենահարազատներին չի կարելի ամեն ինչ պատմել: Կանացի որոշ գաղտնիքներ ավելի լավ է չպատմել նրան:

Նախկին հարաբերություններ ու զգացմունքներ: Թող նա իմանա նրանց մասին ընդհանուր բաներ միայն: Երբեք մի բեր նախկին փորձը ձեր հարաբերություններ: Պարտադիր  չէ, որպեսզի նա իմանա, թե որքան ուժեղ ես դու սիրել նախկինիդ կամ ինչ ես զգում՝ նրա մասին հիշելիս:  Ավելորդ ինֆորմացիան միայն խանդի, կասկածի ու անինքնավստահության պատճառ է:

Նրա կազմվածքի փոփոխությունները: Որոշ զույգեր անպայման մատնանշում են միմյան թերությունները՝ ավելի խորացնելով իրավիճակը: Քո խոսքը միայն կառուցողական բնույթ պետք է կրի:

Քեզ նյարդայնացնող մանրուքներ: Որոշ բաներ քեզ կարող են շատ կարևոր թվալ, բայց տղամարդու համար դա այդպես չէ: Անդադար բղավելով ու բողոքելով՝ ոչինչ չի փոխվի: Գտիր այլ տարբերակ, որը չի վանի նրան: