GIRLS

ԿԱՆԱՑԻ ՖԼԻՐՏԻ 5 ԿԱՆՈՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՂՋԻԿ

15. 03. 2019

4731f8215b3900ab13e0b2df0687d7f8

Աղջիկները դեռ մանկուց սովորում են, թե ինչպես ֆլիրտ անել: Օրինակները միշտ չէ, որ օգտակար են լինում, քանի որ կանայք ևս շատ բան ունեն սովորելու: Ֆլիրտն օգնում է գրավել տղամարդու ուշադրությունը: Ամեն ինչ պետք է անել թեթև և ոչ շատ բացահայտ: Չի կարելի չափն անցնել ու դառնալ վուլգար: Հաշվի առ կանացի ֆլիրտի 5 հիմնական կանոն:

Տեսողական կոնտակտի ձևավորում: Առաջին ազդակը, որով տղամարդը կհասկանա, որ ժպիտդ իրեն է ուղղված, հայացքն է: Տեսողական կոնտակտը տևում է մի քանի վայրկյան: Ցանկալի շարունակությունն ապահովում է կարճ արտահայտությունը: Բռնելով տղամարդու հայացքը` մտովի ասա. «ես քեզ դուր եմ գալիս»: Միտքը չպետք է գլխում մնա 0.5 վայրկյանից ավել: Ասա դա այնպես, որպեսզի լեզուն մի փոքր լարվի` այնպես, ինչպես դա կլիներ բարձրաձայն ասելու դեպքում: Այդ դեպքում տեսողական կոնտակտի երկարությունը կլինի այնքան, որքան պետք է, դեմքի արտահայտությունը, անկախ քեզանից, կփոխվի:

Մարմնի լեզու: Հոգեբանները պարզել են, որ ինֆորմացիայի 57%  փոխանցվում է ոչ բանավոր: Դրանք ժեստեր են, դիրքեր, շարժումներ: Տղամարդուն գրավելու համար մեծամասամբ բավական է ցույց տալ, որ պատրաստ ես շփման: Հանգիստ նստիր, դեմքով նրան շրջվիր: Ամեն ինչ, բնաբակաբար, պետք է անել ոչ շատ վուլգար: Կարևոր է ցույց տալ հմայքդ: Գեղեցիկ ձգված ոտքերը, դեմքի շուրջ ձեռքերի նուրբ շարժումները կօգնեն այդ հարցում: Շարժումները պետք է բնական լինեն:

Ժպիտ և ծիծաղ: Ժպիտը տարբեր է լինում` ընկերական, ամաչկոտ, լարված, խաղային: Դուր եկած տղամարդուն պետք է անպայման ժպտալ: Ժպտա ավելի խաղային ու հանելուկային: Դա պետք է միանգամից վերափոխվի ընկերական ու բաց ժպիտի: Կանացի անկեղծ ծիծաղը միշտ գրավիչ է:

Ճիշտ ընտրված հագուստ: Տղամարդու հետ կարելի է ֆլիրտ անել ջինսերով, եթե դեմքի արտահայտությունը ընկերական ու բաց է: Բայց պետք չէ դա անել չափազանց կարճ, խորը բացվածքով, վառ զգեստով: Հագուստը պետք է ընդգծի կազմվածքի առավելությունները, այլ ոչ թե շեղի տղամարդուն:

Սեքսուալության դրսևորում: Եթե իսկապես հավանում են տղամարդուն, ապա դրսևորում են սեքսուալություն, այլ ոչ թե հասանելիություն: Կարելի է, օրինակ, խաղալ մազերի հետ, ուղղել սանրվածքը, բայց ոչ ամբողջ ընթացքում: