SHOW BISS

ԿԱՆԱՑԻ ՈՒ ԳՐԱՎԻՉ 5 ԶԳԵՍՏ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

07. 06. 2019

6

Ամերիկաբնակ դերասանուհի  Արմենուհի Սուքիասյանը հեռուստադիտողին հայտնին է մի շարք նախագծերից: Նա այնտեղ է ծավալում իր գործունեությունը՝ նկահարանվելով սերիալներում: Արմենուհին նաև makeup artist է, նրա ինսթագրամյան էջում հիմնականում իր աշխատանքների լուսանկարներն են:

Բայց Citrus.am-ի աչքից չեն վրիպել նաև դերասանուհու կանացի ու գրավիչ կերպարները: Առանձնացրել ենք կանացի 5 զգեստ, որոնք կարող ես կրել ամենատարբեր միջոցառումների ժամանակ:

Ամռան ամենանորաձև ու թրենդային պրինտը ծաղկայինն է, որը յուրաքանչյուր կերպար ավելի կանացի է դարձնում: Արմենուհին կրում է երկար, բայց միևնույն ժամանակ, բավականին գրավիչ, թեթև գործվածքի  մոդել, որով կարելի է ներկայանալ տարբեր միջոցառումների:

1

Կանացի ու էլեգանտ զգեստ՝ նուդային երանգների մեջ: Այս տարի կրկին շատ նորաձև են ալիքները և նուրբ գործվածքները: Ծնկից ներքև չափսը ավելի կանացի է դարձնում կերպարը:

2

Դեղին կարճ ու կիպ զգեստ, որը կընդգծի կազմվածքի բոլոր առավելությունները: Զգեստը շատ գրավիչ տեսք ունի, դե իսկ վառ գույնն ավելի արտահայտիչ է դարձնում կերպարը:

3

Սև երկար զգեստ, որին շքեղ տեսք է հաղորդում ժանյակը: Այս զգեստը կարելի է կրել տոնական որևէ երեկույթի ներկայանալիս:

4

Եվս մեկ էլեգանտ սև զգեստ՝ գեղեցիկ դեկոլտեով, որը կանացի ու գրավիչ է, ինչպես նաև զուսպ ու ներկայանալի:

5