ԿԱՆԱՅՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ

Otnosheniya-mezhdu-muzhchinami-i-zhenshhinamiՓորձագետները պարզել են, որ հարաբերությունների արդյունքը հիմնականում կախված է կանանցից: Հաճախ տղամարդիկ չեն դիմանում կանացի գայթակղությանը և կորցնում են օբյեկտիվությունը: Կանայք գնահատում են լուրջ տղամարդկանց, իսկ տղամարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում կանանց գեղեցկությանը: Ներքին որակները և բնավորությունը տղամարդկանց համար երկրորդական են: Հարաբերության առաջին փուլում տղամարդիկ հրապուրվում են կանացի գեղեցկությամբ և չեն վախենում հետագա ձախողումից: Համարվում է, որ ընտրությունը մշտապես տղամարդիկ են անում, սակայն դա ճիշտ չէ, քանի որ կանայք բնազդաբար հասկանում են, թե ով է իրենց պետք: Կանայք ուշադրություն չեն դարձնում արտաքին տեսքին, այլ կարևորում են ներքնաշխարհը: Նրանց դուր են գալիս կիրթ, հոգատար և ռոմանտիկ տղամարդիկ: Տղամարդկանց մոտ մշտապես առկա է մրցակցություն, իսկ ահա կանայք ընտրում են լավագույնին: Հետևաբար, կարելի է ասել, որ հարաբերություններում կանայք են ընտրություն կատարում: