WOMAN

ԿԱՅԱՑԱԾ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 7 ԿԱՆՈՆ. ՍՈՎՈՐԻՐ

22. 06. 2018

MyCollages

 

Citrus.amշարունակում է պատմել ուժեղ , խոհեմ ու կայացած կանանց բնավորության, խորհուրդների ու սովորությունների և կյանքի կանոնների մասին: Վստահ ենք, որ այս փոքրիկ խորհուրդները մի օր անպայման քեզ պետք կգան:

 

1.Սովորիր մարդկանց հաճոյախոսություններ անել: Խոսքը չի գնում անիմաստ ու առանց առիթի շողոքորթության մասին: Եթե մի բան դուրդ գալիս է, անպայման ասա: Կտեսնես, թե որքան հաճելի մթնոլորտ կստեղծվի՝ թե՛ շուրջդ, թե՛ ներսումդ:

ee33504050caff9e4b54c1632691a093

2.Սովորիր զբաղվել սպորտով՝ շաբաթը 2-3 անգամ: Գոնե 1 ժամ հատկացրու մարմնիդ: Կտեսնես, որ ոչ միայն արտաքինդ կփոխվի, այլ նաև ողջ ներաշխարհդ: Սպորտով զբաղվող մարդիկ իսկապես տարբերվում են:

5834f73c530977fb7f92af239755bf60

3.Սովորիր մարզել նաև ուղեղդ: Այն ամենակարևոր բանն է: Գրքեր կարդա, կատարելագործիր մտածելակերպդ, գիտելիքներդ: Կապ չունի ինչ ես դու կարդում, մի օր այդ ինֆորմացիան անպայման պետք կգա քեզ:

f74b4fbb2db3fa4d4ebead9ebe953072

4.Ամեն օր 10 օտարալեզու բառ սովորիր: Բազմաթիվ նման ծրագրեր կան, որոնք հեշտացնում են օտար լեզու սովորելու գործընթացը: Օգտվիր դրանցից մեկից:

fc00190c03a511198044f514f202fc18

5.Յոգայով զբաղվիր: Կամ շնչառական վարժություններ սովորիր: Դրանք օգնում են կարգավորել մտքերդ, ներաշխարհդ ու հասկանալ ինքդ քեզ:

3aa55f35bb80310037724bc769830b03

6.Սովորիր գրագետ խոսել ու շարադրել մտքերդ: Հետևից խոսելաձևիդ: Երբեք ոչ մի պարագայում ու ժամանակաշրջանում տգեղ ու անպարկեշտ խոսելաձև ունեցող կինը չի կարող դուրեկան լինել:

b1f154be085e79fa0747d2e4b783b4dc

7.Ֆիքսիր վառ ու կարևոր պահերը: Instgaram-ի դարաշրջանում մենք լուսանկարում ենք գրեթե ամեն ինչ՝ կարևոր, իսկ ավելի հաճախ անկարևոր: Սովորիր գնահատել պահն ու ֆիքսել իսկապես կարևոր պահերը: Հիշողություններն ապրում են լուսանկարներում:

c8941b33eb54240010b900074f4cf5d9