ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

pirog-s-tvorogom-i-abrik

Հարկավոր է

կարագ 150 գրամ

 ալյուր 2 թեյի բաժակ

 շաքարավազ 1.5 թեյի բաժակ

 փխրեցուցիչ 1 թեյի գդալ

 սոդա 1 թեյի գդալ

կաթնաշոռ 400 գրամ

ձու 2 հատ

 վանիլ 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Թասի մեջ մաղել ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, վանիլինը ավելացնել ¾ բաժակ շաքարավազը, խառնել, ապա ավելացնել փափուկ կարագը, յուղոտ փշուր ստանալ: Կաթնաշոռն ու 0.5 բաժակ շաքարավազը խառնել, վրան ջարդել ձվերը, հարել: Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել խմորի կեսից քիչ ավելին հարթեցնել, լցնել կաթնաշոռով միջուկը, հարթեցնել, վրան տարածել մնացած փշուրները: Կարկանդակը եփել 180* նախապես տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե մինչև ոսկեգույն դառնա, սառեցնել, ապա հանել կաղապարից, կտրտել: