KIDSBLOG

ԾՆՈՂՆԵՐԻ 3 ՍԽԱԼ, ՈՐՈՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԵԽԱՅԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼԻՆԵԼ

11. 04. 2019

ff5ea537cf6d31ade1b3a7540d5ae18f

Յուրաքանչյուր ծնող կարող է սխալներ թույլ տալ՝ առավել հաճախ բարի մտադրություններ ունենալով: Ապագա սերնդի ոչ ինքնուրույնությունը, ըստ կրթական The Varkey Foundation ֆոնդի, անհանգստացնում է 42 % ծնողներին:

Գերազանցիկի բարդույթ: Մեծանալով՝ մենք հասկանում ենք, որ մարդիկ կատարյալ չեն ու սխալվելու իրավունք ունեն: Բայց հենց այդ իրավունքի հարցում են շատ ծնողներ մերժում երեխաներին՝ բարի մտադրություններ ունենալով: Երեխան պետք է հեղինակավոր համալսարան ընդունվի, նշանակում է պետք է նախապես պատրաստվել. ոչ մի չստացված փորձնական քննություն: Ցավոք, նման մոտեցումը ոչ միշտ  է օգուտ բերում, փոխարենը սխալվելու վախ է  առաջացնում:

Այլ մարդկանց հետ համեմատություն: «Դու սա Արամից վատ ես արել, փորձիր Արամից  լավը լինել» և «Դու սա ավելի վատ ես արել, քան երեկ, հաջորդ անգամ փորձիր» թեզերը հակացուցված են՝ նույնիսկ եթե, առաջին հայացքից, միանման են թվում: Առաջին ձևակերպումը ենթադրում է համեմատություն՝ ուրիշների հաջողությունների հետ, և, որպես հետևանք, ուրիշի հաջողությունից կամ անհաջողությունից կախվածություն: Իսկ երկրորդ արտահայտությունը թույլ չի տալիս երեխային տեսնել սեփական պրոգրեսը:

Շարունակությունը`Kidsinfo.am-ում: