գլխավոր 1234

ԾԻՐԱՆԱՉՐՈՎ ՊՈՒԴԻՆԳ. ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԻ ՍԻՐԵԼԻ ԱՂԱՆԴԵՐԸ

20. 11. 2018

2d343422f948782b6a23902b3a3f1355

Քեյթ Միդլթոնը բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկն է: Դքսուհու երկրպագուները փորձում են հետևել նրա ոճին, ինչպես նաև հետաքրքրվում նրա սիրելի ուտեստներով: Ըստ Քեյթիի ընկերների՝ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ: Ահա  բրիտանական բլոգերից մեկում տեղ գտած բաղադրատոմսը:

Ձեզ հարկավոր է:  1 բաժակ մանր կտրատած ծիրանաչիր, 1 թեյի գդալ սոդա, 1 բաժակ շագանակագույն շաքարավազ, 1 ոչ լրիվ բաժակ կիսահալ կարագ, 8 ճաշի գդալ ցածր յուղայնության սերուցք, 1 / 2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 1 թեյի գդալ թխվածքափոշի, 1 պտղունց աղ:

Ինչպե՞ս պատրաստել: Մանր կտրատած ծիրանաչիրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել եռացրած ջուր, սոդա: Թողնել հովանա: Շագանակագույն շաքարավազը, կարագը, և սերուցքը եփել մեկ այլ կաթսայում՝ անընդհատ խառնելով: Հարկավոր չէ, որպեսզի խառնուրդը եռա, բավական է, որ շաքարավազը հալվի: Ստացված զանգվածը լցնել կեքսի կաղապարների մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 175°С : Կարագի մնացած մասը խառնել շաքարավազի հետ, աելացնել վանիլին և ձու, ապա այնքան, մինչը միասեռ զանգված ստացվի: Աստիճանաբար ավելացնել ալյուր, աղ և թխվածքափոշի: Այս զանգվածին ավելացնել ծիրանաչիրը: Խմորը լցնել կաղապարների մեջ և ծածկել դրանք  ֆոլգայով՝՝ 30 րոպեով տեղադրելով ջեռոցը: Մատուցել պաղպաղակով և սերուցքով պատրաստած սոուսով: