ԽՆԱՄՎԱԾ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 6 ԿԱՆՈՆ

MyCollages (1)

 

Խնամված կանայք միշտ ուշադրության կենտրոնում են: Նրանք կարող են չունենալ իդեալական դիմագծեր կամ կազմվածք, բայց միայն իրենց խնամքի շնորհիվ միշտ կանացի ու հմայիչ տեսք ունեն: Ներկայացնում ենք խնամվածք կնոջ կյանքի 6 պարզ, բայց շատ կարևոր կանոն:

 

Մի մոռացիր մաքրել դեմքդ քնելուց առաջ

Ոչ մի հոգնածություն չի կարող արդարացնել գիշերը դիմահարդարումը չմաքրելու ցանկությունը: Դու կարող ես չհասցնել դիմակներ պատրաստել դեմքիդ համար, բայց չմաքրել այն հիգենիկ չէ: Հակառակ դեպքում, մաշկդ ժամանակի ընթացքում կխամրի, վաղաժամ կնճիռներ կհայտնվեն և այդքան ատելի բորբոքվածությունը հանգիստ չի տա:

ինքնագնահատական

 Գտիր կարմիր շրթներկի քո երանգը

Կարմիր շրթներկը յուրաքանչյուր կնոգ օգնականն է, այն կարող է նույնիկս ամենախամրած հայացքը կենդանացնել: Կարևոր է ընտրել սեփական երանգը. Բաց մաշկ ունեցողներին համապատասխանում է կորալը, իսկ ավելի թուխ մաշկ ունեցողներին՝ ալ կարմիրը կամ բալի գույնը:

3bb1534740d7d0b248d0ab2602adc085

 Հետևիր ընդհանուր խնամքիդ

Դիմակներ պատրաստելն, իհարկե, լավ է, բայց խնամքի ոչ մի տարբերակ չի գործի, եթե ճիշտ չսնվես, հաճախ չլինես մաքուր օդին և չքնես ամենաքիչը 7 ժամ:

պետք չէ փնտրել

Գտիր քո բույրը

Օծանելիք ընտրելը չի նշանակում օգտագործել այն ողջ կյանքի ընթացքում: Պետք է պարզապես ընտրել այնպիսի բույր, որով դու կհիշվես: Փորձիր սիրելի բույրի օգնությամբ լրացնել կերպարդ:

0cc0183ad642a69071f84cda0a29e89f

Հետևիր հոնքերիդ ձևին

 

Մի ընկիր նորաձևության հետևից: Բոլորի հոնքերը տարբեր են՝ մեկին սազում են բարակ հոնքերը, մյուսին՝ հաստ: Բավական է բնական տեսք տալ դրանց, իսկ հետո կորեկցիայի ենթարկել հոնքերի համար նախատեսված մատիտով, որի երանգը պետք է մի փոքր բաց լինի  մազի արմատից: Այդպես դեմքը վիզուալ ավելի երիտասարդ տեսք կունենա:

729fde760d1a7526cf42360bf2dfeea0

Խնամիր ձեռքերդ ու ոտքերդ

Առողջ եղունգներ ունենալը կարևոր է: Դրանց դիզայնի ընտրությունը բազմազան է, բայց միշտ կարելի է ընտրել դասական ֆրանսիական մանիկյուրը կամ միատոն երանգ: Գլխավորն այն է, որ ձեռքերը խնամվածք տեսք ունենան:

5a65809cbb7020d45dd8ed4ba43adf62