ԽՆԱՄՎԱԾ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 5 ԳԼԽԱՎՈՐ ԿԱՆՈՆ

MyCollages (19)

 

Ներկայացնում ենք ձեզ 5 խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել ձեր գեղեցկությունը:

 

Խորհուրդ № 1. Ամեն առավոտ սոված փորին մեկ գդալ կտավատի սերմ կերեք՝ մեկ բաժակ ջրով: Ապա սպասեք 20 րոպե` մինչև նախաճաշ: Այս մեթոդը հիանալի մաքրում է օրգանիզմը: Մաշկն ավելի հարթ ու թարմ տեսք կստանա: Կնիհարեք քիչ, բայց առողջ:

 

Խորհուրդ № 2. Ամեն օր սնունդի մեջ օգտագործեք խաշած բազուկ՝ նախաճաշին կամ ընթրիքին՝ ինչպես հարմար է: Բազուկը մաքրում է արյունը, ինչը կարևոր է գեղեցիկ արտաքինի հարցում: Այն նաև դրական է ազդում մաշկի և ներքին օրգանների աշխատանքի հարցում:

 

Խորհուրդ № 3. Ամեն օր սնունդի մեջ օգտագործեք 50 գրամից ոչ քիչ ընկույզ: Արդեն 2 շաբաթ  հետո կնկատեք դրական փոփոխություններ մազերի ու եղունգների  հարցում:

 

Խորհուրդ № 4.  Խնամեք թարթիչները: Ձեզ հարկավոր կլինի թարթիչաներկի դատարկ աման: Լավ լվացեք այն, չորացրեք: Ավելացրեք դրա մեջ ցորենի յուղ, վերջ, թարթիչների աճի լավագույն տնային միջոցը պատրաստ է: Քնելուց առաջ քսեք յուղը թարթիչների ողջ երկարությամբ: Մեկ ամիս անց թարթիչներն ավելի երկար ու խիտ տեսք կունենան:

 

Խորհուրդ № 5. Խնամեք մարմնի մաշկը: Վերցրեք 1 բաժակ ծովի աղ, ավելացրեք 1 բաժակ յուղոտ թթվասեր: Լոգանքից հետո մարսեք ողջ մարմինը, այնուհետև լվացեք այն տաք ջրով: Խառնուրդը կարելի է պահել սառնարանում: