Խանդել թե՞ վստահել

112Խանդ, որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ ատելությունը, որոնց գումարվում է նաև իրական կամ երևակայական, մրցակցի նկատմամբ տածվող բացասական դիրքորոշումը։
Կա խանդ, կա նաև սեր: Շատերն այս կարծիքին են, բայց երբ բանը հասնում է զույգի բաժանմանը՝ խանդը խեղդում է նաև սերը:
Մի շարք հոգեբաններ, խոսելով խանդի մասին այն դիտարկում են տարբեր տեսանկյուններից: Հիվանդություն, սեփականության դրսևորում, ինչպես նաև՝ անինքնավստահություն:
Ասում են, թե խանդի 3 տեսակ կա՝ վախենալ կորցնել սիրելի մարդուն, սիրո դրսևորումը ընտրյալի նկատմամբ և թշնամանք:
Տղամարդկանց շրջանում խանդը հիմանականում արտահայտվում է այն ժամանակ, երբ կինը երևում է շրջապատում, գեղեցիկ հագնվում է ու ուշադրություն է գրավում: Սակայն, ըստ վիճակագրության, գիտնականները պարզել են, որ վերջերս կանայք ավելի շատ են խանդում, քանի որ տղամարդիկ սկսել են շատ դավաճանել իրենց կանանց:
Խանդի տեսակներ կան, երբ կինը խանդում է և ցույց է տալիս և երբ խանդում է, բայց այն իր մեջ խեղդում է: Երկու տարբերակներն էլ սխալ են, քանի որ երբ խանդում ես ու բարձրաձայնում ես, նշաակում է, որ չես վստահում նրան, իսկ երբ լռում ես՝ այն ազդում է նյարդային համակարգիդ վրա:
Այս ամենը հաղթահարելու համար ամենաառաջին բաղադրատոմսը. եղե՛ք ինքնավստահ և միշտ մտածեք, որ եթե ձեր տղամարդը ընտրել է ձեզ ուրեմն դուք բոլորից լավն եք: Ու այնպես արեք, որ ոչ թե նա հեռանա ձեզանից խանդի շնորհիվ, այլ ձեր հմայքով ավելի գրավեք նրան:
Կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Հիշեք, որ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Եվ ինչպես Լառոշ Ֆուկոն է ասել՝ խանդը սնվում է կասկածներով և դառնում է կատաղություն կամ անհետանում, երբ կասկածը փոխվում է վստահության: