ԼՑՐԱԾ ՇՈՒՐԹԵՐՈՎ ԱՍՏՂԵՐ, ՈՎՔԵՐ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԳԼԱՄՈՒՐԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈՒՄԸ

Եթե առաջ Հոլիվուդում աստղերը մեծացնում էին շուրթերը, ապա հիմա, ընդհակառակը, փոքրացնում են դրանց ծավալը: Ինչևէ, որոշ հայտնիներ չեն շտապում հրաժարվել գլամուրային ներարկումներից, թեև, շարունակում են հերքել ակնհայտ փոփոխությունները:  Արի համեմատենք աստղերի տարբեր տարիների լուսանկարները:

 

Քայլի Ջեններ

Նա մինչև չափահաս դառնալն արդեն մեծացրել էր շուրթերը: Որոշ ժամանակ անց, Քայլին թողարկեց իր Kylie կոսմետիկ բրենդը, որի լոգոտիպը աղջկա հաստ շուրթերն են:

Քայլի

 

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի

Մոդելը փորձում է հեռու պահել իրեն ու ընտանիքը մամուլից: Նա որևէ կերպ չի մեկնաբանում արտաքին փոփոխությունը, թեև, ամեն ինչ պարզ է:

Ռոզի

 

Լինդսի Լոհան        

Հաստ շուրթերն արդեն իրականություն են: Այլևս պետք  չէ դրանք հատուկ պարզել լուսանկարվելիս: Ամեն ինչ պատրաստ է:

Լինդսի

 

Նիկոլ Քիդման

Թեև, Նիկոլը ժխտում է, որ մեծացրել է շուրթերը, բայց լուսանկարներն այլ բան են ասում: Որտեղի՞ց նրա վերևի շուրթի ծալքը, որը հայտնվում է, երբ նա ժպտում է, առաջ այն չկար:

Նիկոլ