SHOW BISS

ԼԻՈՎԻՆ ՄԵՐԿ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼԸ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ՔԱՅԼ Է. ՋՈՒՍ՝ «18+»

19. 01. 2019

canva-photo-editor (14)

«18+». նոր ու կրեատիվ նախագիծ  Citrus.am-ում: Մենք 18 հարցերի միջոցով կբացահայտենք ու կստիպենք անկեղծանալ հայ իրականության ամենահամարձակ ու վառ հայտնի կանանց: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բաժին հարցը կուղղի մեր հաջորդ հյուրին: Այնպես որ, իրականում վախենալու ոչինչ չկա, ամեն ինչ ազնիվ է: Մեր առաջին հյուրին հաճախ են կոչում «ամենաէպատաժային»  ու «ամենահամարձակ»:  Մեզ հետ զրույցում, սակայն, նա բոլորովին այլ բան է ասում:  Երգչուհի Ջուսը պատասխանել է մեր «18+» հարցերին:

1.Ջուս, երբ ասում են «18+», ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-19-ից արդեն կարելի է:

2.3 կարևոր բան, որ տղամարդը պետք է իմանա Ձեր մասին:

-Շատ լուրջ եմ, պունկտուալ և սիրում եմ առատաձեռն տղամարդկանց:

3.Ի՞նչ կանեիք, եթե մեկ օրով տղամարդ դառնայիք:

-Եթե սիրահարված լինեի, այնպես կգերեի իմ սիրելի աղջկան: Ու ցույց կտայի բոլոր տղամարդկանց, թե ոնց դա պետք է անել՝ ճիշտ ու բարձր մակարդակով: Նախևառաջ, պետք է լինել ջենթլմեն, հարգել, սիրել և զգալ, թե կինը ինչ է ուզում: Եվ անել ամեն ինչ, որ նա լինի երջանիկ:

canva-photo-editor (10)

4.Տղամարդու ո՞ր հատկանիշն  է  Ձեզ միանգամից վանում:

-Բացարձակ անխելքությունը:

5.Տղամարդը գրավիչ է Ձեզ համար, երբ…

-Երբ հարգում է, շատ ազնիվ է, ջենթլմեն և զգում է քեզ: Դա միանգամից գրավում է ինձ:

6.Համաշխարհային հայտնի տղամարդկանցից հանդիպման ո՞ւմ առաջարկը կընդունեիք:

-Աբրամովիչի, որովհետև նա ջենթլմեն է, կարող է անել այնպես, որ կինը իրեն զգա երջանիկ: Դա հաստատ գիտեմ, կարդացել եմ:

canva-photo-editor (11)

7.Իսկ ո՞րն է ներկայիս հայ տղամարդկանց ամենամեծ առավելությունը:

-Փորը (ծիծաղում է):

8.Թեմա, որ երբեք պետք չէ քննարկել տղամարդու հետ:

-Նախկին հարաբերությունները և քո կոմպլեքսնեըր, որոնց մասին ոչ ոք չգիտի:

9.Ի՞նչ եք պատրաստ զոհել հանուն հարաբերությունների:

-Կարիերան հաստատ՝ չէ, բաց հագնվելը՝ չէ, այսինքն նա պետք է մասնագիտական ոչ մի բանի չկպնի: …Ոչ մի բան, եթե սիրում է, պետք է սիրի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ:  Եվ եթե նա ինձ դուր եկավ, ես էլ  ոչինչ չեմ ասի՝« Վա՜յ, ստեղ չգնաս», «Էն մի հագի», «Ում հետ ես խոսում» և այլն:

canva-photo-editor (4)

10.Ըստ Ձեզ, ի՞նչն է Ձեզ առանձնահատուկ դարձնում` այլ կանանց հետ համեմատած :

-Ես պահանջկոտ եմ, շատ: Ինձ միշտ շփոթում են. թեթևսոլիկ, անլուրջ ագրեսիվ կերպարով եմ, բայց հիմնականում ես լրիվ հակառակն եմ, այսինքն ավելի կանացի, լուրջ, պունկտուալ և ատում եմ սուտը: Ինձ հետ բարդ է իրականում, ես ամեն ինչ զգում եմ: Սուտը միանգամից զգում եմ՝  տղամարդը ինչ ասաց և ինչ է ուզում իրականում, ինչ կանի: Ու դա, երևի, սխալ է, բարդ է ինձ համար:

canva-photo-editor (3)

11.Ջուս, իսկ ո՞րն է հայ կանանց ամենամեծ զենքը՝ տղամարդուն գրավելու հարցում:

-Խելքը՝ միայն: Դա հաստատ: Ոչ  թե հաստ, լցրած շուրթերը կամ մեծ կուրծքը: Դա մի 10 րոպե կազդի, հետո՝ չէ, եթե խելք չկա: Խելքը շատ կարևոր է:

canva-photo-editor

12.Որպես կին ե՞րբ եք Ձեզ բավարարված ու երջանիկ զգում:

-Երբ կարիերայում ամեն ինչ լավ է գնում, կամ որևէ լավ համերգ տվեցի,  մրցանակ ստացա: Երջանկությունը երկար չի տևում, այն պահերի մեջ է, այսինքն դու այս րոպեին շատ երջանիկ ես, բայց գուցե վաղը ուզես էլ մի բան, որ լինես երջանիկ: Դու գնում ես առաջ, դեպի քո նպատակը և միշտ անբավարարված ես՝ այդ հարցով: Անընդհատ քեզ ինչ-որ բան չի հերքում, դրա համար դու մրցանակդ վերցրել ես, բայց ուզում ես ավելին:

canva-photo-editor (8)

13.Իսկ ի՞նչը կարող է ստիպել Ձեզ երբևէ հրաժարվել Ձեր էպատաժային կերպարից:

-Տրամադրությունը: Վերջերս իմ կերպարը լրիվ փոխվել է, հիմա ավելի կանացի է, բայց բեմում, միևնույն է, խենթ եմ: Կանացիությունը միքսվում է խենթության հետ:  Դա միայն կապված  է տրամադրության և ներքին աշխարհի հետ:

canva-photo-editor (12)

14.Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում քթի վիրահատությունից հետո: Կոմպլիմենտներն ավելի շատացել են, թե՞ նվազել:

-Շատացել են, ավելի ուրիշ վերաբերմունք է նաև տղամարդկանց կողմից: Ավելի սկսեցի ինձ սիրել: Երևի ավելի մեղմ կերպար դարձա, ոչ այնքան ագրեսիվ, ինչպես առաջ: Բացի դա, փոխվեց իմ պահելաձևը: Ոչ թե  ես սարքում եմ դա, այլ կարծես դեմքիս նայում եմ ու լրիվ ուրիշ ձև եմ ուզում ինձ պահել, ավելի կանացի: Ամեն ինչ է փոխվում քթի վիրահատությունից հետո՝ սկսած դեմքից  մինչև պահելաձև,  էներգիա: Էներգիան ևս փոխվեց: Հիմա ավելի կանացի եմ, բայց, միևնույն է, վառ:

canva-photo-editor (5)

15.Հայելու մեջ նայելիս, առաջին բանը, որ գալիս է Ձեր մտքին:

-Նայած՝ երբ, նայած՝ օր: Մեկ-մեկ առավոտյան ասում եմ՝ «Ահավոր ես, էս ի՞նչ ա վիճակդ», բայց մեկ-մեկ ասում եմ՝ «Էս ինչ մռութ ես, ուտեմ քեզ»: Տարբեր է լինում:

canva-photo-editor (9)

16.Ո՞ր քայլի համար եք ամենաշատը զղջում:

-Ոչ մի քայլի: Ես երբեք չեմ զղջում: Եթե անում եմ, լավ եմ անում:

17.Իսկ ո՞րն է ավելի համարձակ քայլ Ձեզ համար՝ լիովին մերկ նկարահանվելը, թե՞ օդապարիկով թռչելը:

- Օդապարիկով հաստատ չեմ թռչի, որովհետև տակս կանեմ օդի մեջ( ծիծաղում է) : Լիովին մերկ էլ չեմ նկարվի հաստատ. կինը դառնում է անհետաքրքիր, եթե լինում է լրիվ մերկ: Կիսամերկ կարելի է, բայց մերկը անհետաքրքիր քայլ է:  Լրիվ խենթություն է, հաստատ չեմ անի ոչ մեկը, ոչ՝ մյուսը:

18. Իսկ ի՞նչն է ստիպում Ձեզ ամաչել:

-Տարբեր բաներ: Կարող է որևէ տեղ հրավիրված լինեմ, շատ բաց հագնված լինեմ ու սկսեմ ամաչել. բոլորը փակ են, ես՝ բաց: Այդ դեպքում, մի քիչ կամաչեմ:

canva-photo-editor (13)

18+ Ձեր հարցը՝ մեր հաջորդ հյուրին:

-Ըստ նրա, ի՞նչն է իրեն  գրավիչ դարձնում տղամարդկանց համար: