ԼԻՄՈՆՈՎ ԵՎ ԱԶՆՎԱՄՈՐԻՈՎ ԴԻԵՏԻԿ ՏՈՐԹ

d2c1a84cc5e6c54b39a8bb4696f50c2dԽմոր Պատրաստման համար հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

150գ կարագ

75գ շաքարավազ

250գ ալյուր

2 հատ ձու

աղ

Լցոնում՝

250գ ձու 250գ շաքարավազ 2 կիտրոն 3 կիտրոնի հյութ 400գ ազնվամորու խյուս 100գ ալյուր

Պատրաստման եղանակը՝

Կարագը և շաքարավազը լավ խառնել, լցնել այնքան ալյուր, որ ստացվեն փշրանքներ: Այնուհետև ավելացնել ձուն, աղը և հունցել խմորը: Դնել սառնարանում առնվազն 30 րոպե: Տարածել խմորը հատուկ կաղապարի մեջ, պատառաքաղով ձևավորել և նորից 30 րոպե թողնել սառնարանում: Արդեն պատրաստի խմորը թխել 15 րոպե 180 ° ջերմաստիճանում: Խառնել ազնվամորու խյուսը, կիտրոնի հյութը և շաքարավազը: Ավելացնել ալյուրը, ձուն, կիտրոնը և նորից լավ խառնել: Լցոնման համար նախատեսված զանգվածը պատրաստելուց հետո լցնել պատրաստի խմորի վրա և թխել 30-35 րոպե նույն ջերմաստիճանի պայմաններում: